ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային աղետ Էրդողանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու օր առաջ Եվրոպան ցնցեց նոր ահաբեկություն, այս անգամ էպիկենտրոնը Վիեննան էր: Փաստենք, որ օրեր առաջ մի քանի հարձակում էր եղել Ֆրանսիայում․ և հենց այստեղ առաջանում է տրամաբանական հարցը՝ կա՞ այդ շղթայի միջև որև է կապ, և ի՞նչ կապ է դա: Այնուամենայնիվ մի կապ, կարծես թե առկա է, համենայն դեպս միջազգային քաղաքականության հրապարակում, և այդ «կապի» անունն է Ռեջեփ Թայիբ Էրդողան: Ըստ էության՝ դա գործնականում համաշխարհային աղետի նոր անունն է: Պատահական չէր, որ ընդամենը դեռևս տարիներ առաջ Էրդողանի նախկին զինակից, ներկայում թունդ ընդդիմադիր գործունեություն ծավալող Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Էրդողանը կորոնավիրուսից ավելի մեծ համաշխարհային վտանգ է»:

Փաստացի Էրդողանը համաշխարհային վտանգ է ոչ միայն իր վարքագծով, փողոցի տղայի քաղաքական ոճով, երբ պատերազմ է հրահրում և առաջացնում մահեր ու անկայունություն տարբեր ռեգիոններում: Աշխարհն, ի վերջո, Էրդողանից առաջ էլ չի ունեցել ռեգիոնալ անկայունությունների և մահեր բերող պատերազմների պակաս, փոխարենը, համաշխարհային քաղաքականությունը կամ դրա որոշակի ազդեցիկ սեգմենտ ունենում է թերևս հենց այնպիսի ֆիգուրների, կերպարների պակաս, որի վրա հնարավոր է դուրս գրել որոշակի փուլեր և այդ փուլերում տարբեր այլ անհրաժեշտություններով հեղվող արյունը: Ակնհայտ է, որ այսօր այդ ֆիգուրի կարգավիճակում է հայտնվում Էրդողանը, և բնավ այստեղ հարցն այն չէ, որ «խեղճ Էրդողանին» դնում են այդ վիճակում: Նա ինքն է իրեն դրել այդ վիճակում, հիմարաբար, թե համարելով, որ ի վերջո ավելի շուտ ինքը կօգտագործի հակադիր շահերը, քան կօգտագործեն իրեն՝ պարզ չէ, սակայն Էրդողանն ինքն է ընտրել ճանապարհը:

Այդ ճանապարհին, սակայն, ինչպես նա գործիք է դարձրել Ալևին՝ արդեն նրա իսկ հիմարությունների բերումով, այնպես էլ ինքն է դարձել համաշխարհային քաղաքականության մի գործիք, որին բոլորն օգտագործում են բոլորի դեմ: Եվրոպայում ահաբեկության այս օրերի շղթան այդ գործընթացի մաս է անկասկած, սակայն ի՞նչ շերտեր են այստեղ ներգրավված, դա անշուշտ պետք է հասկանալ, որովհետև դա անհրաժեշտ է կարևոր քաղաքական որոշումների համար՝ ով, ինչպես և ինչի համար, ով որ ուղղությամբ է օգտագործում կամ փորձում օգտագործել Էրդողանի քաղաքական էությունը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular