ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ պատվիրակությունը վերադարձել է Մոսկվայից, սակայն որոշել են չխոսել այցի, հանդիպումների, զրույցների կամ արդյունքների մասին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ից Մոսկվայում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած պատվիրակության անդամները երեկ վերադարձել են Հայաստան:

Հիշեցնենք՝ պատվիրակության կազմում ներգրավված էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մի­քայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Եվ հետաքր­քիր է, որ ի սկզբանե պատվիրակության կազմում պետք է ընդգրկված լիներ նաև ԲՀԿ կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը, սա­կայն վերջում որոշում է կայացվել նրա փոխարեն Մոսկվա գործուղել Նաիրա Զոհրաբյանին: Եվ չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննե­րով, այս ընթացքում ԲՀԿ-ականները հանդիպել են թե՛ ընդդիմադիր կուսակցությունների, թե՛ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, սակայն որոշել են լռել և չխոսել Մոսկվա կատարած այցի, հանդիպումների, զրույցների կամ արդյունքների մասին:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղե­կություններով՝ հանդիպումները բազմաթիվ են եղել, իսկ թե որքանով կարող են արդյունավետ լինել, դեռ վաղ է խոսել: Մեզ հայտնի դարձավ, որ նրանք հենց առաջին օրը հանդիպել են Վլադիմիր ժիրինովսկու կուսակցության ներկայացուցիչների և անձամբ հենց իր հետ, ինչպես նաև հանդի­պում ունեցել Պետդումայի պատգամավորների, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular