ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեմն պարզապես լռե՛ք. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Հայաստանի եւ Արցախի իշխանությունները որոշել են գտնել ու պատժել դավաճաններին ու դասալիքներին՝ հենց թշնամու աչքի առաջ։ Սկզբում ՀՀ վարչապետն էր խոսում դրանից, թե բանակում դավաճաններ կան, ապա մամուլն ավելի կոնկրետ մատնանշեց նրանց անունները։ Հիմա էլ Արցախի նախագահն է լծվել նույն գործին։ Արայիկ Հարությունյանը երեկ մի տարօրինակ հայտարարություն տարածեց, որով ազդարարեց՝ պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր եւ ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսեւորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու եւ, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար: Բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում, մանավանդ՝ պատերազմների ժամանակ, եղել են եւ կլինեն դավաճաններ, դասալիքներ, զինվորի հացը գողացողներ, առիթից օգտվող սրիկաներ, ինչը նորություն չէ։ Ավելին՝ վստահաբար, ադրբեջանական զինված ուժերում էլ դրանք քիչ չեն, գուցե ավելի շատ են։

Բայց, չգիտես ինչու, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր ազգի ներկայացուցիչների վարքագծի տարբեր դրվագներ աշխարհին ի ցույց չի դնում, չի հանրայնացնում։ Մինչդեռ մերոնք որոշել են հենց այս հարցում բաց ու թափանցիկ գտնվել՝ խոսել դավաճաններից, դասալիքներից, սրիկաներից։ Իսկ այ մեզ՝ լրագրողներիս եւ հանրային դեմքերին, արգելված է իրենց քննադատելը, այստեղ նույնքան բաց ու դեմոկրատ չեն։ Թվում էր՝ պետք է հակառակը լիներ՝ իրենք զուսպ լինեին իրենց հայտարարությունների մեջ, իսկ հասարակությանը թույլ տային ազատ արտահայտվել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular