ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի գնաճ չի լինի. նախարարն ասել է` ինչպես կլրացվի թուրքական ապրանքների բացը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարին կփակվի 6 տոկոսանոց անկումով, իսկ հաջորդ տարվանից Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կանխատեսվում են 4-5 տոկոսի սահմաններում։

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը գնաճի չի հանգեցնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Երկրի սպառողական շուկայում չկա ոչ մի հատված, որտեղ թուրքական ապրանքները բացարձակ առավելություն ունեին։ Հետևաբար, ոչ մի գնաճ չի լինի։ Ներմուծումը կլրացվի այլ շուկաներից։ Չեմ կարծում, որ մեր կյանքում որևէ բան տեղի կունենա», – ասել է նախարարը։

Նա նշել է, որ ռազմական դրությունն ու կորոնավիրուսի համավարակը խիստ բացասական են անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա։ Ըստ նրա` տարին կփակվի 6 տոկոսանոց անկումով, իսկ հաջորդ տարվանից Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կանխատեսվում են 4-ից 5 տոկոսի սահմաններում։



«Եթե ռազմական դրությունը առանձնահատուկ է մեր տնտեսությանը, համավարակը ամբողջ աշխարհն է պատել և նույնիսկ աշխարհում հնարավոր չէ պատասխան գտնել, թե ինչպիսի վերջնական ազդեցություն դա կթողնի տնտեսությունների վրա: Դրա համար մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր պահի, երբ դա էական է դառնում, կանգ ենք առնում ու վերագնահատում ենք մեր նախկինում տված գնահատականները», - ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ թուրք–ադրբեջանական ու ահաբեկչական ուժերի սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից հայաստանյան սպառողներն ու խոշոր առևտրի ցանցերն արշավ սկսեցին թուրքական ապրանքների վաճառքի դեմ։

Ի պատասխան հանրային դժգոհության` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ ներկայացրեց հանրային քննարկման։ Իսկ հոկտեմբերի 20-ին այն արդեն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular