ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, սակայն ԼՂ–ի դեպքում իրավիճակն այլ է. Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ արտգործնախարարն ասել է, որ երբեք չեն թաքցրել և չեն թաքցնում, որ չեն աջակցում ճգնաժամի լուծման ուժային ձևին. Ռուսաստանը ձգտում է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման։

 Մոսկվան բացասական է վերաբերվում նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր ձևաչափ ստեղծելու առաջարկին, որի առանցքային արտաքին դերակատարները պետք է լինեն Ռուսաստանը և Թուրքիան:

 

«Մենք չենք թաքցնում, որ չենք ընդունում Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը: Երկու ժողովուրդներին`հայերին և ադրբեջանցիներին համարելով բարեկամ և եղբայրական ժողովուրդ, մենք չենք կարող սատարել նմանատիպ նկրտումներին: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հստակ արտահայտվեցին բացառապես բանակցությունների կարգավորման օգտին: Այդպիսով հենց համանախագահների այս «եռյակը» լավագույն ձևաչափն է այս երկարատև հակամարտությունը հաղթահարելու համար»,–ասել է Լավրովը։

Նա նշել է, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ կայացած հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատվել է բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը, այսինքն` մերժվել է Թուրքիայի ներգրավվածությունը։

ՌԴ արտգործնախարարն ասել է, որ թեև Սիրիայի և Լիբիայի հարցերում Ռուսաստանը Թուրքիայի հետ համակարծիք է, Լեռնային Ղարաբաղի իրավիճակն այլ է։

«Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որոնք միմյանց հետ շփվելիս ունակ են ճկուն, պրագմատիկ մոտեցում ցուցաբերել և առաջնորդվել ռազմավարական տեսլականով: Ռուսաստանը և Թուրքիան եռանդուն աշխատանք են տանում տարածաշրջանային ճգնաժամների լուծման ուղղությամբ, օրինակ` Սիրիայում, Իրանում, Լիբիայում։ Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը հիմնովին այլ է։ Մենք երբեք չենք թաքցրել և չենք թաքցնում, որ չենք աջակցում ճգնաժամի լուծման ուժային ձևին, մենք ձգտում ենք ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը», – ասել է Լավրովը։

Նա ասել է, որ թե՛ Հայաստանի և Ադրբեջանի, և թե՛ նրանց բոլոր արտաքին գործընկերների համար կարևոր է խստորեն հարգել հրադադարի կառավարման մեխանիզմի ստեղծման և բանակցային գործընթացի վերսկսման մասին համաձայնագրերը:

 

«Չնայած անհնար էր հասնել կայուն զինադադարի, մենք կշարունակենք օգտագործել մեր ողջ ազդեցությունը տարածաշրջանում, մենք կաշխատենք նաև թուրք գործընկերների հետ՝ դադարեցնելու ռազմական սցենարի հետագա զարգացումը, կողմերի միջև երկխոսություն հաստատելու և Բաքվին ու Երևանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար», – ասել է Լավրովը։

Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ Ռուսաստանի՝ որպես հիմնական միջնորդի խնդիրն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին թեժ փուլից դուրս գալ և սրված հակասությունները լուծելու խաղաղ ճանապարհ գտնել:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։  Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7095 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 251 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular