ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ ժողովուրդն անցնում է ծանր հումանիտար ճգնաժամի միջով. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հարցազրույցը SIR-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում ականատես ենք լինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների ամենօրյա ռմբակոծությունների` այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի օգտագործմամբ: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը իտալական SIR տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կիրակի՝ նոյեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Պապի կողմից արված ուղերձի լույսի ներքո:

-Պարոն դեսպան, կներկայացնե՞ք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում:

-Իրավիճակն ավելի քան լուրջ է, քանի որ ականատես ենք լինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների ամենօրյա ռմբակոծությունների` այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի օգտագործմամբ, ներառյալ կասետային ռումբեր ու այս օրերին օգտագործվող արգելված սպիտակ ֆոսֆոր, որով հրդեհում են Արցախի անտառները: Սա միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան ու միջազգային այլ կոնվենցիաների կոպիտ ոտնահարում է: Բազմաթիվ ռազմական փորձագետներ հաստատում են, որ 21-րդ դարում նման մասշտաբային ռազմական գործողություններ չեն գրանցվել, Արցախի դեմ օգտագործվում են բոլոր տեսակի ժամանակակից զինատեսակները, ներառյալ տանկեր, զրահամեքենաներ և անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի հրետանի, հրթիռներ և ավիացիա՝ ուղղաթիռների, ինքնաթիռների ու մեծաքանակ զորքերի ներգրավվմամբ։

-Նմանօրինակ լարված իրավիճակում որքանո՞վ Ֆրանցիսկոս Պապի կոչը կարող է ազդել, որպեսզի հակամարտության կողմերը հանձնառու լինեն խաղաղ բանակցություններին:

-Շատ կարևոր է, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը կրկին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց իրավիճակին։ Հռոմի Պապը կոչ արեց չմոռանալ «թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, ուր զինված բախումները հետևում են միմյանց փխրուն հրադադարներից հետո»: Նա քննադատել է զոհերի թվի ողբերգական աճը, բնակավայրերի, քաղաքացիական ենթակառույցների և աղոթատեղերի ավիրումը: Ինչպես արդեն տեղյակ եք, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը երկու անգամ թիրախավորված հրթիռակոծվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

-Ի՞նչ կցանկանայիք ասել միջազգային հանրությանը:

-Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցնում է ծանր հումանիտար ճգնաժամի միջով: Արցախահայությանը սպառնում է ցեղասպանության վտանգը, և մենք դա ասում ենք՝ գիտակցելով «ցեղասպանություն» բառի իրական իմաստը: Միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք վճռական, առաջնորդող դերակատարում և գործողություններ՝ կանխելու համար նոր անմեղ զոհեր: Մասնավորապես Եվրամիությունը, ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է տնտեսական և դիվանագիտական ճնշումներ գործադրեն՝ ստիպելու Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում մենք ևս մեկ անգամ հաստատում ենք Նորին Սրբության խոսքերը՝ հնարավորինս շուտ դադարեցնել այս արյունահեղությունը և ներգրավվել առարկայական բանակցություններում: Իսկ միջազգային լրատվամիջոցներից մեր սպասումներ են ճշգրիտ տեղեկատվության և ճշմարտության տարածումը` ավելի հնչեղ դարձնելու պատերազմի զոհերի ձայները և աշխարհին բացահայտելու թուրք-ադրբեջանական հանցավոր դաշինքի կողմից և հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ տեղի ունեցող գլխատումների, սպանությունների և էթնիկական զտումների աներևակայելի սարսափները։

-Արդյո՞ք գոյություն ունի կայուն և տևական խաղաղության համար հնարավոր լուծում:

-Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները, որոնց աջակցում են Թուրքիան և միջազգային ահաբեկիչները, մնում են անպատիժ և միտումնավոր խոչընդոտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ խաղաղությանն ուղղված նախաձեռնությունները, միակ արդյունավետ լուծումը կասեցնելու բռնության աճը, փրկելու բազմաթիվ մարդկային կյանքեր և տարածաշրջանում ապահովելու կայուն և տևական խաղաղություն՝ դա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular