ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է Թուրքիան Ադրբեջանին տվել գլխավոր զենքը Հայաստանի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Bayraktar TB2» ԱԹՍ-ները վերջին ժամանակների ռազմարդյունաբերության գլխավոր հայտնություններից մեկն են։ Այդ մասին գրում է vz.ru-ն։ Դեռ 10 տարի առաջ ոչ ոք չէր լսել թուրքական մարտական ավիացիայի մասին, իսկ այսօր Ադրբեջանը շնորհիվ «Bayraktar TB2» ԱԹՍ-ների հաղթում է Ղարաբաղում։ Իսկ ինչպե՞ս է հաջողվել Թուրքիային զրոյից ստեղծել մարտական ավիացիա։ «Bayraktar TB2» հարվածային դրոններ արտադրող հանդիսանում է ոչ մեծ «Baykar Makina» ընկերությունը։ Թուրքական «makina» բառը թարգմանաբար նշանակում է «մեքենա» և ոչ պատահաբար։ Բանն այն է, որ 1984 թվականին ստեղծված այդ ընկերությունը ի սկզբանե եղել է ընտանեկան ձեռնարկություն և մոտ 20 տարի զբաղվել է ավտոմեքենաների պահեստամասերի արտադրությամբ։

Ընկերությունը ստեղծել է գործարար Օզդերիմ Բայրաքթարը։ Ընկերությունը վերապրոֆիլավորվել է ԱԹՍ-ների արտադրության միայն 2004 թվականին, ընդ որում ստեղծած առաջին դրոնը օդ է բարձրացել միայն 2005 թվականին։ Ի սկզբանե ընկերության ստեղծած դրոնները քիչ նմանություն են ունեցել ներկայիս «Bayraktar TB2»-ի հետ և եղել են հետախուզական։ Այն ժամանակ հարվածային ԱԹՍ-ներ ունեցել է միայն ԱՄՆ-ը։ Օզդերիմ Բայրաքթարի երեք որդիները, որոնք սովորել են աշխարհի լավագույն համալսարաններում, իրենց առաջին դրոնները սկսել են ստեղծել «էժան և ջղայն», փաստացի, հոբբի ռեժիմով, և դա անսպասելիորեն բերել է արդյունքի։

2005 թվականին ընկերությունը շահել է թեթև հետախուզական դրոնների ստեղծման մրցույթը և ստացել պետական պատվեր։ Աշխատանքին շատ է օգնել այն, որ Բայրաքթար-ավագը գտել է «ճիշտ» ներդրումային գործընկեր՝ «Kale Group» խոշոր շինարարական ընկերությանը։ Հարվածային ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ աշխատանքները սկսվել են 2009 թվականից, սակայն այն ժամանակ թուրք զինվորականների շրջանում տիրում էր այն կարծիքը, որ հարվածային ԱԹՍ-ներ այնքան էլ պետք չեն։ Դրա արդյունքում առաջին 6 փորձնական  «Bayraktar TB2»-ները զինվորականները ստացել են միայն 2014 թվականին։ 2015 թվականի վերջին Բայրաքթար եղբայրներից միջինը՝ Սելջուկը ծանոթացել է Սումեյե անունով մի աղջկա հետ, բայց հետաքրքիրն այն է, որ այդ աղջկա ազգանունը եղել է Էրդողան, նա Ռեջեփ էրդողանի փոքր աղջիկն է եղել։ 2016 թվականին զույգը ամուսնացել է։ Արդյունքում արդեն նույն տարում  «Bayraktar TB2»-ը մտել է թուրքական բանակի սպառազինության մեջ և տարեցտարի ռազմական բյուջեում ԱԹՍ-ներին հատկացվող գումարները սկսել են ավելանալ։

Սույումե և Սելջուկ Բայրաքթարներ

Իհարկե, պետք է ընդունել, որ թուրքական ԱԹՍ-ների ստեղծումը առավել բարդ է։ Չնայած նախկինում հայտարարվում էր, որ ԱԹՍ-ի բաղադրիչ սարքերի մոտ 93%-ը տեղական արտադրության է, բայց երբ դրանցով սկսել են Ղարաբաղում խոցել ոչ միայն տեխնիկա այլ նաև տներ և եկեղեցիներ, պարզվել է, որ թուրքական դրոնի մեծ թվով սարքեր արտասահմանյան են։ Մասնավորապես ամերիկյան «Viasat» ընկերությունն է հայտարարել, որ դադարեցնում է արբանյակային կապի սարքավորումների մատակարարումները, հետո կանադական «Recreational Products»-ն է հայտարարել, որ դադարեցնում է ներքին այրման շարժիչներ տրամադրելը, բացի այդ ԱԹՍ-ները կուրացել են, քանի որ կանադական «Wescam»-ը դադարել է մատակարարել օպտիկական սարքեր։ Հարց է ծագում․ իսկ ի՞նչն է այդ դեպքում թուրքական, միթե՞  «պոչը, ոտքերը և թևերը»՝ ինչպես ասվում է հանրահայտ մուլտֆիլմում։ Այնուամենայնիվ այդքանով հանդերձ պետք է ընդունել, որ Թուրքիան 10 տարում զրոյից ստեղծել է ավիաարդյունաբերություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular