ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանի ելքի թույլտվության ժամկետն ավարտվում է. ինչ որոշում կկայացվի. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատերազմական իրավիճակով պայմանավորված, ինչպես հայտնի է, հանդիպեցին հոկտեմբերի 21-ին։ Նույնիսկ խոսք էր եղել, որ Արցախում ընթացող պատերազմով պայմանավորված՝ երկու նախագահները ցանկություն են ունեցել միասին մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն հոկտեմբերի 30-ին անակնկալ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով ու Մոսկվա չի մեկնելու:

Ըստ երկրորդ նախագահի գրասենյակի պարզաբանման տրամաբանության՝ հանդիպումը եղել է հոկտեմբերի 21-ին, սակայն Քոչարյանի մոտ հոկտեմբերի 23-24-ին է վարակը հայտնաբերվել։ Ու եթե դրան գումարում ենք վարակվելուց հետո անհրաժեշտ 14 օրյա մեկուսացման ժամանակահատվածը, ստացվում է, որ նոյեմբերի 7-ից շուտ Քոչարյանը չի կարող դուրս գալ երկրից։ Բայց պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանին թույլատրված էր Հայաստանից դուրս գալ մինչեւ նոյեմբերի 7-ը, ինչը նշանակում է, որ նրա՝ Մոսկվա մեկնելը դառնում է անհնարին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանից պարզել, թե ինչու է մինչեւ նոյեմբերի 7-ը սահմանվել Քոչարյանի ելքի ժամանակը, ու արդյոք հնարավոր է ժամանակահատվածը երկարացնել՝ իրավիճակով պայմանավորված: Գեւորգյանը հայտարարեց, որ չի կարող մեկնաբանել, պետք է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Ըստ ամենայնի, Գլխավոր դատախազությունն է՝ ի դեմս Արթուր Դավթյանի, միջնորդել դատարանին, որ Քոչարկանի ելքի թույլտվության հարցը կարգավորվի, բայց կոնկրետ ժամանակահատվաժով։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից պարզաբանումներ ստանալ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: Ռոբերտ Քոչարյանի մամուլի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հեռախոսն էլ անհասանելի էր, ինչի համար մեզ չհաջողվեց զրուցել նաեւ նրա հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular