ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսապես բարդ տարի ենք ունենալու. «Իրատես»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է.

«Երեկ խորհրդարանը սկսեց 2021-ի բյուջեի նախագծի քննարկումները։ ՈՒ մինչ պաշտոնյաները երկրի ֆինանսատնտեսական թիվ մեկ փաստաթղթում առկա անորոշությունը բացատրում էին ռազմական իրավիճակով, պետք է նկատել, որ մինչ այդ էլ մեկ այլ անտեսանելի թշնամի՝ կորոնավիրուսը, խոշոր հարված էր հասցրել տնտեսությանը։

Հարված հարվածի հետևից եկավ, ու հիմա, ինչպես պատասխանատուներն են պնդում, բավական բարդ տարի ենք ունենալու։ «Ակնհայտ է, որ 2021-ը լարված է լինելու, բայց ես վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք բյուջե ունենալ, որում հաշվի կառնվեն հնարավոր բոլոր ռիսկերն ու մարտահրավերները»,- հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մի կողմ թողնելով տնտեսական վիճակի վրա քաղաքական գործընթացների ազդեցությունը, փաստենք, որ նախորդ 2,5 տարում Հայաստանի բյուջեն, այդպես էլ «հեղափոխական» զարգացում չունենալով, թևակոխեց վիրուսի ստեղծած ճահիճը, որից ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ։

Եվ ահա հաջորդ մեծ հարվածը՝ պատերազմ։ Դժվար է ասել, թե Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու համար դեռ քանի տարի կպահանջվի, բայց միանշանակ է, որ առնվազն խոշոր ներարկումներ են պետք։ Այն չնչին ներդրումները, որ նախորդ 2 տարում կային, ոչ մի հարց չեն լուծելու։ Այս ուղղությամբ համալիր աշխատանք է պետք, սակայն այսօր էլ հույսն արտաքին պարտքն է։ Մհեր Գրիգորյանը չի բացառել, որ պետական պարտքի շեմը կբարձրանա։ Իհարկե, միշտ էլ այդ շեմի մեծացումը գեղեցիկ ձևակերպումներով է մատուցվում, հնչում են հավաստիացումներ, թե գումարներն արդյունավետ են ծախսվելու, եկամուտներ են գեներացնելու, մինչդեռ փաստ է, որ վիրուսի ստեղծած խնդիրների պարագայում արդեն նկատելի էին պետության պարտավորությունների կատարման դժվարությունները, ուր մնաց` պատերազմից հետո։

Փոխվարչապետը ճիշտ է՝ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի բեկում արձանագրել, բայց մոռացել է ավելացնել, որ հարկավոր են նաև տնտեսությունից հասկացող մասնագետներ, իրենց աշխատանքից գլուխ հանող, ոլորտներից տեղյակ պաշտոնյաներ և օրնիբուն աշխատանք, ընդ որում` կառավարությունում, ոչ թե Ֆեյսբուքում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular