ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս մարտից հետո Ադրբեջանի բանակը ստիպված է եղել դադարեցնել այս ուղղությամբ իր հարձակումը» (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ANNA News Military կայքն իր յութուբյան ալիքում հրապարակել է բացառիկ տեսանյութ՝ պատմելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի վերացման մասին:

Աղբյուրը հիշեցնում է, որ թշնամու՝ Շուշիին մոտենալուց հետո ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է համայն հայությանը՝ կոչ անելով շտապել ի պաշտպանություն հնագույն հայկական քաղաքի:

«Այս կոչին արձագանքել են կամավորներ, հարյուրավոր աշխարհազորայիններ մեկնել են ռազմաճակատ. նրանցից շատերը մասնակցել են նաև առաջին արցախյան պատերազմին և հիշում են այս վայրերը: Զինվորականների փոքր խմբի հետ մենք գնացել ենք հետախուզման: Նրանք պետք է  զբաղեցնեին լեռնանցքն ու հայտնաբերեին թշնամու դիվերսիոն խումբը: Մեր նյութում դուք կտեսնեք թշնամու դիվերսիոն խմբի հայտնաբերման  և աշխատանքի վերաբերյալ բացառիկ կադրեր: Այս մարտից հետո Ադրբեջանի բանակը ստիպված է եղել դադարեցնել այս ուղղությամբ իր հարձակումը»,-գրել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular