ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը «թքած» ունի համանախագահների վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին, անհապաղ խորհրդակցություն սկսելու նպատակով՝ Հայաստանին անվտանգային աջակցություն ցուցաբերելու տեսակի ու ծավալի վերաբերյալ: ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի հետ դաշնակցային պայմանագրերին և կտրամադրի անհրաժեշտ ծավալի աջակցությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք: Այս օրերին թիրախավորվում են ՀՀ բնակավայրեր, արդեն տևական ժամանակ: Օրերս հայտնի դաձավ, որ հրթիռակոծվել է Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը: Արդյո՞ք դրանով է պայմանավորված վարչապետի նամակը, թե՞ տեղեկություններով, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խառնածինն ունի Հայաստանի դեմ այսպես ասած երկրորդ ճակատ բացելու մտադրություն, որպեսզի կարողանա ջլատել հայկական ուժերը, որոնք Արցախում կարծես թե իրականացրել են վերախմբավորում և չեզոքացնելով հակառակորդի առավելությունը, անցել են իսկապես հյուծիչ և ծանր հարվածներով թշնամու պոտենցյալը մաշելուն:

Ըստ էության՝ մեկամսյա պատերազմի ընթացքում չհասնելով որևէ ռազմավարական հաջողության, թշնամին կարող է դիտարկել երկրորդ ճակատի միջոցով հայկական դիմադրության խնդիրները ավելացնելու հնարավորությունը և այդ իմաստով հայ-ռուսական դաշնակցային պայմանագրային պարտավորությունը ստանում է հույժ կարևոր նշանակություն: Միևնույն ժամանակ, դիտարկելով ռազմական նշանակության հարցերը, մենք չպետք է բաց թողնենք և այն, որ խոշոր հաշվով այդ հարցերը նաև ռազմա-քաղաքական տրամաբանության մեջ են, որովհետև, երբ Հայաստանը պաշտոնապես դիմում է Ռուսաստանին դաշնակցային պայմանագրերով նախատեսված անհրաժեշտ օգնության հարցը քննարկելու համար, սա արդեն ստեղծում է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ:

Միանշանակ է, որ պետք չէ պատկերացնել այնպիսի իրավիճակ, որ Բաքուն սսկվելու է վախից: Բայց, քաղաքականությունն, իհարկե, վարվում է ամենևին ոչ այդ չափումներով, և հետևաբար հայ-ռուսական ռազմա-քաղաքական ազդակը անշուշտ ոչ թե Բաքվի անմիջապես սսկվելուն, այլ բավական խորը մտածելուն ուղղված թիրախավորում է: Ի՞նչ կանի Բաքուն դրանից հետո, արդեն դրանով կպայմանավորի նաև այն, թե ինչ կանի հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը, որը կփոխարինի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Այդ իմաստով հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի դիմումը նախորդում է Ժնևում համանախագահների և Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների ավելի քան վեց ժամ տևած քննարկմանը, որից հետո Ստեփանակերտի թիրախավորումը ցույց տվեց, որ Բաքուն շարունակում է արհամարել համանախագահներին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular