«Լոխ լավա». Ադրբեջանի ֆեյքնյուզում՝ «վարձկան», իսկ Հայաստանում՝ Նոր կտակարանը ձեռքներին սփյուռքահայ կամավորները (տեսանյութ)
ՎԻԴԵՈՖրանսիայից, Իսրայելից եւ այլ երկրներից պատերազմող Արցախ են եկել սփյուռքահայ մեր հայրենակիցը կամավորները, որոնց ադրբեջանական քարոզչամեքենան արդեն հասցրել է անվանել «վարձկաններ»:
Նրանք արդեն հասցրել են France-24-ին եւ աշխարհին պատմել ադրբեջանական ագրեսիայի մասին:
Ժամեր անց հայրենադարձ կամավորները ադրբեջանական քարոզչամեքենայում դարձել են վարձկաններ: Նրանցից դերասան Սիփան Մուրադյանն ասում է. «Զենք բռնել չգիտենք, բայց սուրճ լավ ենք սարքում: Երեւի մեզ փնտրում են, որ իրենց համար էլ լավ սուրճ սարքենք: Չէի ուզում մնալ Ֆրանսիայում եւ սոցիալական ցանցերով նայել, թե ինչ է տեղի ունենում: Ուզում էի գալ ու օգնել մարմնով ու հոգով»:
Նրա երաժիշտ ընկերը՝ Սիփան Քյորողլյանը, Փարիզում է թողել տավիղը, հարվածային գործիքների դասերը, երաժիշտ Ափոն թողել է ժողովրդական երգերի մշակումների նոր ձայնագրությունները, երուսաղեմցի Սեդրակը՝ ուսումն ու հախճապակիների գործը
Հայրենադարձ կամավորների զենքը լեզուներն են, տղաներից ամեն մեկը 4 եւ ավելի լեզու գիտի: Նրանք կանգնած են Արցախի սահմանին եւ Արցախ մտնող բոլոր մարդկանց, որոնք չգիտեն հայերեն, իրենք են զրուցում, փորձում հասկանալ՝ ովքեր են, ինչ նպատակով են եկել:
«Եթե Արցախի բնակչությունը լիներ 2 մլն, թշնամին 20 անգամ կմտածեր քայլ անելուց առաջ: Պետք է կառուցենք մեր երկիրը, ուժեղանանք, որ թշնամին երբ ուզենա չկրակի, չռմբակոծի»,-ասում է Սեդրակը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում