ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիմի վերջին հրապարակումը. «Բախտը մեկն է զինվորի՝ կամ մահ, կամ ազատություն»

ՎԻԴԵՈ

Yerkirmedia.am-ը գրում է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ընկեր Կիմ Խաչատրյանի և ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեության համակիր ընկեր Մայիս Նազարյանի մահը։

Նրանք Արցախ էին մեկնել ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում, զոհվել են հոկտեմբերի 31-ին՝ առաջնագծում մղած մարտերի ընթացքում։

Հայկական բժշկական իստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Կիմ ԽաչատրյանՆ արդեն տևական շրջան է, ինչ առաջնագծում էր, որտեղ մեկնել էր ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում ընդգրվելով։

Շնորհալի, կյանքում ազգային արժեքներով ու ավանդույթներով առաջնորդվող, հայրենիքն անսահման սիրող Կիմը ծնվել է 1995 թ. մարտի 17 ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում, 2001-2012 թթ. սովորել և ավարտել է Արենիի միջնակարգ դպրոցը։ 2013-2015 թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ ուսումն ավարտելուց հետո մասնագիտական գործունեությունը ծավալել հայրենի գյուղում, հիմնել ատամնաբուժարան։

Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը, Կիմը հրապարակել էր ուսուցչի հետ իր լուսանկարը և գրել. «Ուսուցչի օրը… Իմ կյանքին սթափ նայելու ու հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ։ Քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ»: Իսկ ռազմաճակատ մեկնելու օրը Կիմը սոցցանցի իր էջում հրապարակել էր հետևյալ բանաստեղծությունը.

Բախտը մեկն է զինվորի`

Կամ մահ, կամ ազատություն։

Վառոդդ պահիր միշտ պատրաստ ու չոր,

Նշանահատիկդ միշտ ճշտված պահիր,

Որ գնդակն անցնի ճիշտ սրտի միջով,

Եվ նրան հանձնի անաչառ մահին:

Կռվի մեջ չկա գթության խնդիր,

Եվ ոչ էլ խղճի գերակայություն,

Խղճիդ հետ երբեք դաշինք մի կնքիր

Այլապես խիղճդ կդառնա քեզ թույն:

Թշնամուցդ ավելի եղիր անողոք,

Լուծիր հնացող ցավը վրեժի,

Թող քեզ չհուզեն կական ու բողոք,

Երբ քո խնդիրը մահն է հրեշի:

Թող որ թշնամիդ անիծի զարկդ,

Ոսոխիդ մայրը թող քեզ նզովի,

Բազուկդ սակայն կօրհնի քո ազգը,

Եվ քաջությունդ երգով կգովի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular