«Էրդողանը 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն է հրահրել 10 երկրների հետ»․«Բոստոն Սելտիքս»-ի ազգությամբ թուրք բասկետբոլիստ
ՍՊՈՐՏԱմերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի՝ ազգությամբ թուրք խաղացող Էնես Կանտերը հայտարարել է, ոչ թե Թուրքիան, այլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է աշխարհում հակամարտություններ հրահրում։
«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն 10 երկրների հետ»,- Twitter-ի էջում գրել է պրոֆեսիոնալ բասկետբոլիստը՝ հրապարակման մեջ ներառելով այդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։
Նրա խոսքով՝ աշխարհը պետք է հասկանա, որ այդ հակամարտությունները ոչ թե Թուրքիան է հրահրում, այլ Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Եկեք կանգնեցնենք բռնապետությունը և կառուցենք խաղաղություն»,- հավելել է նա։