Հայկական կողմը կարողացել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի ԶՈւ ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։
Կենտրոնական ուղղությամբ 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր՝ զրահատեխնիկա, և միաժամանակ օգտագործելով հրետանի՝ ադրբեջանական կողմին հաջողվել է ունենալ դիրքային որոշակի բարելավում։
«Դրան հակառակ հարավային և հարավարևելյան ուղղություններով ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքրեր և ապահովել որոշակի առաջխացում»,- նշեց Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ մարտերը հիմա էլ են շարունակվում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ: