ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կմեկնեն Մոսկվա, թե՞ ոչ...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը տեղեկացրել էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Սակայն, այս գրառմանը հետևեց Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը, ըստ որի՝ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, ուստի չի կարող մեկնել Մոսկվա: 

Իրադարձությունների այսպիսի զարգացումը հարց առաջացրեց՝ արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը միայնակ կմեկնի Մոսկվա, հնարավո՞ր է նրան միանա Սերժ Սարգսյանը: ԼՈՒՐԵՐ.com-ը ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Մերի Հարությունյանից փորձեց մեկնաբանություն ստանալ՝ արդյո՞ք Սարգսյանը առաջարկ ստացել կամ ներկայացրել է Մոսկվա մեկնելու համար, թե ոչ. «Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպմանը նախագահները նպատակահարմար են համարել և որոշում են կայացրել ձեզ հայտնի ձևաչափով մեկնելու մասին: Այլ մեկնաբանություններ այս հարցի վերաբերյալ չեմ կարող ներկայացնել»,- ասաց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը

Վերջինիցս հստակ պատասխան չստանալուց հետո, փորձեցինք նաև վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից պարզել՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը Մոսկա մեկնելու առաջարկ ներկայացրել է վարչապետին: «Չունեմ նման տեղեկություն»,- ասաց վարչապետի խոսնակը՝ ուղղորդելով դիմել Սերժ Սարգսյանի գրասենյակ, ինչն արդեն արել էինք: 

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի Մոսկվա մեկնելուն, ապա նկատի ունենալով նրա կողմից քիչ առաջ տարածված հաղորդագրությունը՝ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեցինք՝  կարելի՞ է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը չի մեկնելու Մոսկվա: Ի պատասխան մեր հարցի Մուսինյանն ասաց՝ ոչինչ ասել չի կարող։

Նշենք, որ Հայաստանի առաջին նախագահն, անդրադառնալով Ռուսաստանի նախագահին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին և Ռուսաստանի պատասխանին, մասնավորապես, գրել է. «Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։ Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։ Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular