Շուշին այս պահին հայտնվել է թշնամու հրթիռային կայանքների թիրախում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին Շուշին հայտնվել է թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։
«Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։