ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուս․ չարիքը նոր փուլում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է` այս օրերին կորոնավիրուսի տարածումը Հայաստանում ահագնացող չափերի է հասել։ Սա լրջագույն մարտահրավեր է ծանր պատերազմի մեջ գտնվող մեր երկրի համար։ Մխիթարանք չի կարող համարվել այն փաստը, որ ամբողջ աշխարհում է վարակվածների թիվն անշեղորեն աճում։ Նրանք, ովքեր չեն հավատում և վստահություն չունեն իշխանությունների և հրապարակված պաշտոնական ցուցանիշների նկատմամբ, իրականության մեջ համոզվելու համար պետք է ականջալուր լինեն առողջապահության ոլորտի ահազանգ հնչեցնող հեղինակավոր մասնագետներին, անձամբ փորձեն տեղեկություններ ստանալ հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների թվի և նոր հիվանդներ ընդունելու անհնարինության մասին։ Մեր բուժաշախտատողներն այժմ ծանրաբեռնված են ռազմաճակատից բերված վիրավոր զինծառայողներով։ Չի կարելի նրանց համար հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծել։

Ակնհայտ է, որ հրատապ անհրաժեշտություն է վարակի տարածումը կանխող քայլեր ձեռնարկելը։ Ընդ որում, անթույլատրելի է, որ կառավարությունն ամբողջ պատասխանատվությունը բարդի բնակչության վրա։ Բնակչությունը պետք է կատարի իր բաժին կանխարգելող քայլերը, կառավարությունը՝ իր բաժինը։ Ըստ էության՝ բոլորս պետք է պահպանենք երեք հիմնական կանոնները՝ կրել դիմակ (հատկապես փակ և չօդափոխվող տարածքներում), պահպանել անհրաժեշտ հեռավորություն և հաճախակի ախտահանել ձեռքերը։ Սակայն, դա բավարար չէ վարակի տարածումը կանխելու համար։ Միաժամանակ այստեղ անելիք ունի նաև իշխանությունը, որոնք ոչ հաճախ են բարձրաձայնվում։ Փաստ է, որ մարդու մոտ վարակի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկ է իրականացնել արագ թեստավորում՝ պետպատվերով և անվճար։ Չի կարելի սպասել մինչև մարդու ջերմությունը դառնա 38-39, իսկ մյուս ախտանշանները՝ ակնհայտ, որպեսզի նոր անցկացվի թեստավորում։ Հակառակ դեպքում, վարակի առաջին նշաններից մինչև դրա ակնհայտ դառնալը վարակակիրը հասցնում է վարակել նաև իր շրջապատին՝ ընտանիքի անդամներին, հարևաններին և իր հետ շփում ունեցած այլ անձանց։ Եթե սա չարվի, մնացած բոլոր միջոցառումները պարզապես անարդյունավետ կամ սակավ արդյունավետ կլինեն։

Վերոնշյալին զուգահեռաբար դարձյալ պետպատվերով պետք է թեստավորել բոլոր կոնտակտավորներին՝ նրանց ովքեր այս կամ այն կերպ շփում են ունեցել վարակվածի հետ։ Վճարովի թեստավորման գնի իջեցումը 5 հազար դրամով ոչ մի արդյունք չի տալու։ Թեստավորման հարցում ընդհանրապես չի կարելի գումարներ խնայել՝ հետագայում տասնապատիկ ավելին է ծախսվում բուժման համար և, ցավոք, ոչ բոլոր դեպքերում է այդ բուժումը ավարտվում դրական ելքով։ Մի կարևոր և առանցքային հարց ևս․ հատկապես մայրաքաղաքում պետք է ապահովել հասարակական տրանսպորտի առանց գերբեռնելու երթևեկությունը։ Ոչ մի դիմակ և ձեռքերի ախտահանում չի օգնի, եթե մենք, այսպես ասած, իրար վրա լցված, իրար քիթ ու բերան մտած ենք երթևեկում հասարակական տրանսպորտով։ Այս շարքում պակաս կարևոր չէ նաև փողոցների, շենքերի, հասարակական տրանսպորտային միջոցների ախտահանումը, որը իրականացվել է բազմաթիվ այլ երկրներում, բայց այդպես էլ չիրականացվեց Հայաստանում։ Վերը նշված միջոցառումների անցկացումը շատ ավելի լուրջ արդյունք կտա կորոնավիրուսի դեմ պայքարում, քան թե միայն բնակչությանը պարտադրվող պահանջները։ Ավելի քան 9 ամիս է անցել Հայաստանում կորոնավիրուսի հայտնվելուց ի վեր, սակայն վերոնշյալ քայլերն այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Մյուս կողմից էլ մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ցանկացած պարագայում բնակչությունը պարտավոր է պահպանել վարակի տարածումը կանխելուն կոչված կանոները, որոնք նշվեցին վերևում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular