ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատվերով համերգ» կամ նայիվության հերթական շքահանդեսը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլորս ականատես դարձանք, թե ինչպես Հայաստանում հոկտեմբերի 27-ին ակտիվորեն քննարկվում էր ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը։ Ըստ էության՝ խելքը գլխին որևէ մարդ չի կասկածում երկար ճանապարհ անցած 74-ամյա պետական-քաղաքական գործչի փորձառությանը, մարդու, որը կանգնած է մեր պետականության հիմքում, որին ամենադժվար ժամանակաշրջանում պետություն ու բանակ է վստահվել, և նա պատվով կատարել է գործը։ Եվ նա ահազանգում է՝ վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Իր ուղերձում փաստացի Մանուկյանը ներկայացրել է սեփական կարծիքը, տեսլականը այս օրհասական վիճակից դուրս գալու վերաբերյալ, ներկայացրեց միգուցե ավելի կոնկրետ, քան կարելի էր պատկերացնել, երևի թե պաթոսախառը տեքստերին այս մեկ ամսվա ընթացքում շատ ենք սովորել։

Ֆիքսենք հետևյալը․ քանի որ առաջարկը կոնկրետ որոշումներ էր պարունակում, այլ ոչ հիպոթետիկ, կամ պոպուլիստական, համացանցային ակտիվ մասը իսկույն սկսեց քննարկել, ճիշտ ու սխալ անել, տարբեր հասարակական դեմքեր իրենց ֆեյսբուքյան էջերում սկսեցին իրենց կարծիքը ևս ներկայացնել։ Բնականաբար, հետաքրքրություն առաջացավ՝ ինֆորմացիոն այս վակուումի մեջ պետական գործչի առաջարկությունների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն այլ քաղաքական, հասարակական, մշակութային դեմքերը։ Այստեղ հետհայցք գցենք, թե ովքեր են դեմ արտահայտվել և արտահայտվում Վազգեն Մանուկյանի առաջարկին։ Նրանք ընդամենը երկու խումբ են՝ բուն իշխանական գործիչներ և իշխանամերձ շրջանակ, պաշտպանող ֆեյքեր։ Բանականաբար ֆեյքերին անիմաստ է անդրադառնալ․ դրանք երկար ժամանակ ու երկար ժամկետով բուծած անձինք են, որոնք գրում են միայն հայհոյախառն, համարվում են իշխանության բռի աջակիցները, չեն մտնում որևէ բանավեճի մեջ․ հայհոյանք և վերջ, սակայն կարող են որոշակի տրամադրություններ ձևավորել։ Նրանք աշխատում են Հայաստանում և Հայաստանից դուրս։ Այդ ֆեյքերը միայն իշխանությանը պաշտպանողները չեն, նրանց շարքում, ամենայն հավանականությամբ, շատ են նաև թուրքական ու ադրբեջանական ծագում ունեցողները։ Ու բնականաբար, ֆեյսբուքը գոնե այս օրերին փակելու պահանջը հենց թուրք-ադրբեջանական ֆեյքերին արգելակելու նպատակ ևս ուներ մեծ մասով։ Իսկ թե ինչու են թուրքական ու ադրբեջանական ֆեյքերը, որոշ դեպքերում գործում հայկական իշխանական ֆեյքերին ձեռք ձեռքի տված, կարծում ենք, պարզելու կարիք ունի։

Մյուս դեմ արտահայտվողները իշխանամերձ շրջանակն են ու իշխանական գործիչները։ Բայց ուշագրավ է, թե ովքեր են նրանք։ Իշխանական գործիչներին այդ քննադատող հատվածում գերակշիռ թիվ են կազմում մարդիկ, որոնք իրենցից երբեք ոչինչ չեն ներկայացրել՝ թե՛ նախկինում, թե՛ հիմա, ապագան էլ ավելի մշուշոտ է։ Այո, պատգամավոր են, բայց նրանք որևէ ազդեցություն չունեն ո՛չ որոշումների կայացման վրա, ո՛չ պետության կառավարման մեջ։ Ընդամենը բախտի բերմամբ հիմա ոչ թե տաքսի են քշում, այլ՝ պատգամավորի մանդատ, աթոռ են զբաղեցնում։ Նրանց կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ, անգամ՝ սեփական թիմում, պարզապես հիմնականում քննադատում են իրենց քննադատողներին և գովում են վարչապետին, որը նրանց ոչնչից դարձրել է պաշտոնյա։ Հավելենք, որ Մանուկյանն իր դիրքորոշումն է հայտնել, հեղափոխության կոչ չի արել, հեղաշրջման կոչ չի արել, չի ասել՝ «Նիկոլին հանեք, ես գամ իշխանության», ինչքան էլ մանիպուլացնելով ներկայացնեն տարատեսակ սորոսական էլեմենտները։ Կոնկրետ առաջարկ է արել, իր պատկերացմամբ՝ այս իրավիճակում ամենից ճիշտը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular