ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի կոորդինատորը Թուրքիան է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցանկացած անելանելի վիճակից կա հաղթական լուծում, ոչ թե պարտություն. մեր զինվորների և սպաների սխրանքն ու հնարամտությունն օժանդակող տարրեր են, իսկ պատերազմը գործընթաց է, որն ունի կառավարիչներ, և պետք է մտածել եղած ռեսուրսներով առավել արդյունավետ և ճիշտ լուծումներ տալու մասին՝ հիմնվելով գերճշգրիտ հետախուզական տվյալների վրա, ինչպես Արցախյան առաջին պատերազմում: Պետք է հստակ արձանագրել, որ թշնամու հաջողությունը ոչ թե նրա անօրինակ խիզախության, այլ շտաբային աշխատանքի արդյունքն է: Այս պատերազմում թշնամին որոշ նոր տարրեր է մտցրել, դա նախ հետախուզական և գրոհային ԱԹՍ-ների համատարած կիրառումն է: Բացի այդ, հակառակորդը փորձում է զինուժի և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար դիվերսիոն խմբերով մտնել բնակավայրեր, դրոշ տնկել վարչական շենքերի վրա, լուսանկարվել:

Հավելենք, որ այս գործիքակազմն առաջին անգամ կիրառեցին Հադրութում և, որքան էլ ցավալի է, պետք է փաստենք, որ դա աշխատեց: Հատկանշական է նաև այն, որ ադրբեջանական կողմը փորձում է խուճապ հրահրել հատկապես թիկունքում, սերմանել պարտվողական տրամադրություններ, թվարկել իբր նվաճված, բայց գոյություն չունեցող գյուղերի անուններ, սոցցանցերում տարբեր տիպի տեսաուղերձներ ու քարոզչական նյութեր է տեղադրում՝ հանրության շրջանում լարվածություն ստեղծելու նպատակով։ Ըստ էության՝ պատերազմի այս շրջափուլում մենք դեռևս պաշտպանվում ենք, թեև ունենք հնարավորություն հարթավայրային տարածքում՝ Արաքսի հովտում, «կրակե պարկ» կազմակերպելու և մինչև Խուդաֆերինի ջրամբար թշնամուն փախուստի մատնելու: Երկու կողմում բնական պատնեշներ են՝ մի կողմում լեռներ են, մյուսում Արաքս գետն է, հեռահար հրետանու կրակով կարող ենք նրանց չեզոքացնել:

Միանշանակ է, որ Թշնամու ծրագրած կայծակնային պատերազմը ձախողվել է, հիմա փորձում են դիվերսիոն խմբերով հաջողության հասնել»: Իրականում պետք է գնահատվեն մեր նահանջի և թշնամու հաջողության իրական պատճառները, չեզոքացվեն թշնամուն գերակայություն տվող գործոնները։ Փաստ է այն, որ Թուրքիայի գլխավոր շտաբից մոտ 600 սպա ներայումս Ադրբեջանում է, նրանք ավելի քան մեկ տարի ծրագրել են այս պատերազմը: Ադրբեջանը ռազմավարական առումով երբևէ առավելություն չի ունեցել, դա ստացավ միայն, երբ գրոհային ԱԹՍ-ները մտան նրա զինանոց»: Փաստ է այն, որ մեր հիմնական կորուստները թշնամու անօդաչուների թիրախային հարվածների հետևանք են։ Ամփոփելով հավելենք, որ 2016-ին թշնամու հիմնական հարվածային ուղղությունը կենտրոնն էր՝ Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ, հիմա նրանց ռազմավարական ուղղությունն Արաքսի հովիտն է, քանի որ ծրագրողները Թուրքիայից են, իսկ նրանց նպատակն Իրանի հետ Արցախի կապի խզումն է: Հաջորդ նպատակը Մեղրիով Նախիջևանի հետ կապ հաստատելն է, իսկ թե այդ ընթացքում որքանով արդյունավետ կլինի ադրբեջանական զորքը, Թուրքիայի համար էական չէ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular