ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, ապահովված են սարքավորումներով և դեղորայքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում գործող բոլոր հիվանդանոցները և բժիշկները պատերազմական իրավիճակից ելնելով աշխատում են քսանչորսժամյա ծանրաբեռնված ռեժիմով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը:

«Արցախում գործող բոլոր հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով: Ստեփանակերտում գործում են հանրապետական և մանկական հիվանդանոցները, ծննդատունը, ինֆեկցիոն հիվանդանոցը, որտեղ հիմնականում բուժում են ստանում COVID 19-ով վարակված անձինք, ինչպես նաև գործում է հոսպիտալը: Ընդհանուր առմամբ, հիվանդանոցների ծավալները բավարարում են տուժածներին և վիրավորներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար»,-ասաց նախարարը:

Նա նշել է նաև, որ դեղորայքի և սարքավորումների մասով պատերազմական գործողությունների այս մեկ ամսվա ընթացքում ընդհանրապես որևէ խնդիր չի առաջացել, հիմա էլ հիվանդանոցներն ապահովված են համապատասխան անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով: Ըստ նախարարի, պատերազմի առաջին օրերից Արցախում աշխատող բժիշկներին կամավոր միացել են բժիշկներ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից՝ Ռուսաստանից և Եվրոպայից, որոնց մի մասը արդեն հետ են գնացել, մի մասը երկրորդ անգամ են արդեն միանում:

Հիմա բժիշկները աշխատում են լարված ռեժիմով: «Հիվանդանոցները հիմնականում աշխատում են նկուղային հարկերում. հիվանդանոցների առաջին հարկերն անգամ չեն օգտագործվում ապահովությունից ելնելով: Բոլոր վիրահատությունները, բուժօգնությունները իրականացվում են նկուղներում: Չնայած բժիշկներն աշխատում են քսանչորսժամյա լարված ռեժիմով՝ արկերի, ռումբերի պայթյունների ձայների ներքո, այնուհանդերձ, բժիշկների արհեստավարժ թիմի անդամները՝ բժիշկներից մինչև բուժքույրեր, կարողանում են իրենց աշխատանքը պատվով վերջնակետին հասցնել, որի համար նրանց պետք է նաև կամքի մեծ ուժ: Բժիշկներն արդեն սովորել են պայթյունների տակ վիրահատություններ անելուն, շատ դեպքերում նրանք արդեն ուշադրություն չեն դարձնում ռմբակոծությանը»,-ասել է Արարատ Օհանջանյանը:

Շրջանային հիվանդանոցները և հոսպիտալները սկզբնական փուլում ընդունում են վիրավորներին, ըստ անհրաժեշտության վիրահատվում են այնտեղ կամ ուղարկվում են Ստեփանակերտ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular