ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ երկրի նախկին նախագահներին ներգրավել իրավիճակի լուծման պրոցեսին.Ալեն Ղևոնդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պատերազմի առաջին օրվանից նշել եմ, որ պետք է ՀՀ երկրի նախկին նախագահներին ներգրավել իրավիճակի լուծման պրոցեսին։
Հիմա՝ մեկ ամիս հետո, նոր նման քայլ է արվում. Միթե՞ պետք էր այս ծանր վիճակում հայտնվել, որպեսզի գիտակցել դա։
《Ինքնիշխանության》, 《հպարտ մենակի》, 《ուժեղ֊դուխով տղա》 կամ չգիտեմ 《ներսում դավաճան գտնել֊չգտնելու》 թեման քշող քարոզիչները ինչու՞ ձայն չեն հանում էլ...Չեն ասում, որ ոչ մեկին կամ ավելի շուտ կոնկրետ մեկին դիմելու չկա, հը՞... Պատճառը պարզ է, այստեղ, այս օրով չեմ գրի։
Սա էլ չեմ գրել որպես քննադատություն, քանզի ինչ֊որ գծից հետո այլևս ասելիք չի լինում. ու՞մ, ի՞նչ ասես ... Ասողին էլ լսող է պետք։ Մյուս կողմից՝ քննադատել֊ չքննադատելու ժամանակը չի։
Ես լավ գիտեմ հենց առաջին օրվանից օգնության դիմելու քաղաքական ու մյուս գինը որ՞ը պիտի լիներ\լինի։
Ավելին՝ այդ գինը այսօր ավելի թանկ կարող է լինել։
Խնդիրը քաղաքական հասունության ու իրատեսական, իրավիճակը սթափ ֆիքսելու մեջ էր։ Էդ սթափ գնահատողներին սկսեցին պիտակավորել որպես 《պարտության քարոզիչներ։ էստեղ կարող էր շատ կոշտ որակում լիներ, բայց կլռեմ։
Ի դեպ, օգնության խնդրանքը դա ամենևին չի նշանակում, թե այդ օգնությունը քո պատկերացրած ձևով կգա, քո խնդիրները կլուծի։ Ամենևին։
Խաղը նոր է սկսվում։Խաղադրույքները կարող են բարձրանալ։ Ինչպես նաև ռազմական գործողությունների մասշտաբները կարող են ընդլայնվել։
Իսկ օգնողը մեզ միշտ օգնել է։ Էդ էլ, ասեմ, իմանաք։ Անգամ էս գրելու պահին է օգնում։ Օգնում է մեզ՝ մեզ համար, իր համար։
Օգնում է, երբ մենք ֆբ ում մեկ՝ իրեն նզովում ենք, մեկ՝ փառաբանում։
Ինչևէ։
Էս գրառումս որևէ մեկին՝ քաղ ուժի, թիմի, անհատի առիթավորվելու հիմքեր չտա։ Քաղաքական ձեր բազառներին ինձ մասնակից չդարձնեք։
Պարզ է, որ իրավիճակը բարդ է, բայց ելքեր իհարկե կան։
Վերջ տվեք էդ պանիկաներին ու դատարկ պաթոսին, դրա նեռվն ու հավեսը չկա։
Չեք կարողանում ոչնչով իրավիճակին օգնել, գոնե մի խանգարեք դատարկ ու հաճախ էմոցիոնալ տեքստերով։
 
Չճշտված ինֆո մի տարածեք։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular