ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն կոչ է անում միանալ ԱԹՍ-ների վերազինման ծրագրի դրամահավաքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի ղեկավարությունը որոշում է կայացրել աջակցել երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությանը եւ ԱԹՍ-ների վերազինման ծրագրի դրամահավաքին փոխանցել 20 մլն դրամ:  

Օրերս Կարեն Վարդանյանի ընտանիքը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր.

«Օդային պատերազմում հաղթելու համար առաջարկում ենք հենց այսօրվանից սկսել դրամահավաքի գործընթաց՝ առնվազն 100 «Արմաթ» լաբորատորիա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) անհրաժեշտ սարքավորումներով վերազինելու նպատակով: Վերազինման արդյունքում հաջորդ տարի մենք կունենանք 1000-ից ավելի անօդաչու թռչող սարքերի օպերատորներ` նույն օդաչուներ, ովքեր կփրկեն հարյուրավոր կյանքեր ռազմական պայմաններում»:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ, ՀՀ վարկային կազմակերպությունների միության նախագահ Արմեն Գաբրիելյանը նշում է, որ բախտ է ունեցել Կարենի Վարդանյանի հետ իր կենդանության օրոք քննարկելու այս հարցերը:  

«Գիտեմ, թե որքան էր նա կարեւորում մեր երկրի անվտանգությունը եւ ինչ ջանքեր էր ձեռնարկում այդ ուղղությամբ: Բավական է միայն նայել Սյունիքի մարզում նրա ներկայացրած ծրագիրը «Արմաթ» ինժեներական դասարանների զարգացման գործում: Ցավոք, նա այսօր մեզ հետ չէ:

Անցած պատերազմական ամիսը մեզ ցույց տվեց, թե ինչ աններելի բացթողումներ ունենք մենք այդ բնագավառում, եւ ինչ անգնահատելի գին ենք վճարում դրա համար»,- նշել է Արմեն Գաբրիելյանը:

Նա կոչ է արել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կոոպերատիվի մոտ 9 հազ. անդամ- փայատերերին, ընկերության աշխատակիցներին, այլ վարկային կազմակերպությունների ղեկավարներին, աշխատակիցներին, իրեն ճանաչող բոլոր անձանց՝ աջակցել ԱԹՍ-ների վերազինման ծրագրին:

«Մեզ պատրաստված օպերատոր-զինվորներ են պետք եւ՛ այսօր, եւ՛ վաղը: Մենք, միայն մենք կարող ենք պաշտպանել մեր հողը»,- եզրափակել է Արմեն Գաբրիելյանը:

Աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ հաշվեհամարները կարող եք գտնել այս հղումով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular