ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյում­րե­ցի երե­խա­նե­րը վա­ճա­ռում են իրենց նկար­նե­րը, գու­մարն ուղղ­վում է Հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմական օրերին Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում կյանքի կոչվեցին բազմապիսի նախաձեռնություններ։ Հիմնական նպատակը զինված ուժերին և դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելն է։ Իհարկե, այս բոլոր նախաձեռնությունների մեջ յուրահատուկ տեղ են զբաղեցնում երեխաների մասնակցությամբ և նրանց նախաձեռնությամբ կյանքի կոչվածները: Նրանք ինքնակամ, պահի լրջությունը գիտակցելով՝ ցանկանում են այս դժվար օրերին օգնության ձեռք մեկնել երկրին: Գաղտնիք չէ, որ մեզ պարտադրված պատերազմը հերթական անգամ փոխեց բոլորի կյանքի ուղին, ծրագրերը, անգամ ցանկությունները։Нет описания.

Հոկտեմբերի կեսերին «Շիրակ կենտրոնի» նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանին գտնվող Բագրավան գյուղում պետք է կայանար գեղանկարիչ Սամվել Գալստյանի՝ Գյումրու տնակային ավաններից մեկում գործող նկարչական ստուդիայի սաների՝ «Գյումրեցի պատանի տաղանդները` Շիրակի սահմանային գյուղում» խորագրով ցուցադրությունը։ Ինչպես տեղեկանում ենք կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ներկայացվելու էին ստուդիայի սաներ Հոբի, Աննայի, Աշիկի, Քրիստինեի, Փաշիկի, Սվետլանայի, Լևոնի և նրանց վարպետի՝ Սամվել Գալստյանի մոտ 60 աշխատանքները։Нет описания.

Բայց սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը մի կողմ թողեց բոլորիս ծրագրերը։ Գյումրեցի երեխաները և նրանց վարպետը որոշել են ցուցադրության համար նախատեսված նկարները վաճառել և ամբողջ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշում է՝ նախքան պատերազմը որոշել էին ցուցադրություն կազմակերպել Շիրակի մարզի սահմանային գյուղում։ «Նախատեսված ցուցադրությանը ներկայացվելու էին ինչպես Սամվել Գալստյանի սաների, այնպես էլ հարակից գյուղերում բնակվող տաղանդաշատ երեխաների աշխատանքները։Нет описания.

Մի քանի մանկավարժներ խնդրել էին, որ իրենց աշակերտների նկարները ևս ներկայացնեինք այդ ցուցադրությանը։ Բավականին հյուրեր էինք ունենալու, հետաքրքիր միջոցառում էինք կազմակերպել։ Տեղը պատրաստել էինք, որոշակի ծախսեր կատարել, բայց պատերազմը խառնեց բոլոր ծրագրերը։ Երեխաները որոշեցին այդ ցուցադրության համար նախատեսված նկարները վաճառել էլեկտրոնային տարբերակով և ստացված գումարը փոխանցել Համահայկական հիմնադրամին։ Ընդհանուր առմամբ՝ ներկայացրել էինք 15 նկար, մեծամասնությունը վաճառվել է։ Կարգը հետևյալն է՝ սահմանված գինը փոխանցում են հիմնադրամին, կտրոնն ուղարկում մեզ և գալիս ու նկարը վերցնում «Շիրակ» կենտրոնից, ընդ որում շատերը սահմանված արժեքից ավելի են վճարում։ Արդեն իսկ չորս հարյուր հազար դրամից ավելի գումար ենք փոխանցել։Нет описания.

Չեմ ուզում երեխաներին շատ ծանրաբեռնել, բայց, հնարավոր է, որ այս նախաձեռնությունը շարունակական լինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Թումասյանը։ Նշում է՝ կարևոր է ընդգծել, որ երեխաներն իրենք են շահագրգռված եղել սեփական աշխատանքների վաճառքի հարցում: Нет описания.«Այս ընթացքում անընդհատ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերում եմ: Երեխաներն անդադար զանգահարում էին, գրում, որ անպայման նկարների վաճառք կազմակերպենք, որպեսզի իրենք էլ այդ ձևով մասնակցություն ունենան երկրի համար կարևոր գործին։ Նկարների ցուցադրություն-վաճառքը ոչ թե մեր, այլ երեխաների նախաձեռնությունն է, ես տուրք տվեցի նրանց՝ հայրենիքի համար ինչ-որ բան անելու ցանկությանը։ Հիմա էլ ում նկարներն արդեն վաճառվել են, գրում ու զանգում, միակ հարցն է՝ էլի նկար բերե՞նք»,-եզրափակում է Վահան Թումասյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular