ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկ-հա­մա­ճա­րա­կա­բան. «Բո­լո­րիս գի­տակ­ցու­թյու­նը շատ կա­րև­որ է, ազ­գաբ­նակ­չու­թյան դե­րա­կա­տա­րու­թյու­նը՝ մեծ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ըստ համաճարակաբանական կորի և իրադարձությունների վերլուծության, կորոնավիրուսի երկրորդ ալիքի հստակ ձևավորում ունենք: «Փաստի» հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Արման Բադալ յանը: Նշենք, որ միայն երեկվա տվյալներով հաստատվել էր կորոնավիրուսով վարակման 2383, մահվան՝ 29 նոր դեպք: «Համաճարակային կորի վրա այդ երկրորդ ալիք կոչվածն արդեն իսկ երևում է: Արդեն որոշ չափով հստակ կարող ենք բացատրել, թե մասնավորապես ինչո՞ւ բարձրացավ ցուցանիշը: Այո, կրթական համալիրները բացվեցին, բայց այս հանգամանքը ամբողջությամբ կարող է և երկրորդ ալիքի գործոն չդառնար:

Բայց չստացվեց կրթական գործոնը վերջնական վերլուծել, որովհետև սկսվեց պատերազմը, որն ամբողջությամբ խարխլեց գնահատման գործընթացը, ըստ որի՝ վերջնական կհասկանայինք գործոնների ազդեցությունը: Այսինքն, բուն համաճարակաբանական վերլուծության մեջ հասկանալ, օրինակ՝ դպրոցո՞ւմ, թե՞ ավելի շատ տնային օջախներում է փոխանցվում վարակը: Իսկ պատերազմի հետևանքով շփումները շատացան, հատկապես անպաշտպան կուտակումների շարժն ավելացավ, ինչը շատ արագացրեց ու ակտիվացրեց գործընթացը»,-ասաց Ա. Բադալ յանը: Բժիշկ-համաճարակաբանը շեշտեց, որ մինչ այս բանավեճի թեմա էր՝ ո՞վ ավելի մեծ պատասխանատվություն ունի՝ պետությո՞ւնը, թե՞ քաղաքացին:

«Երկուսն էլ ունեն, բայց լինում են իրավիճակներ, ինչպիսին հիմա է, երբ պետական ատյանների համար որոշ գործողություններ անելը գրեթե անհնար է դարձել: Թեպետ, կարծում եմ, անկախ ամեն ինչից, որոշակի գործողություններ պետք է անել: Կան բաներ, որ լավ կլիներ իրականացնել կամ գոնե կատարելու փորձ լիներ: Ամեն դեպքում, հիմա տեսնում ենք, որ ազգաբնակչության դերակատարությունն էլ է մեծ: Կուտակումները, անպաշտպան շփումների այս հետևանքը ցույց է տալիս, որ ազգաբնակչության վարքագիծը հսկայական դերակատարություն ունի:

Վերջին շրջանում գրանցվող բարձր թվերը երեկվա կամ վերջին շաբաթվա արդյունքը չեն: Առնվազն մոտ 10-14 օր առաջվա շփումների արդյունքն են: Հույս ունենանք՝ օրեցօր մարդկանց ինքնահսկումը կբարձրանա: Եթե ոչ, ապա այս կատաստրոֆիկ իրավիճակը կշարունակվի, և կունենանք մարդկային կորուստներ, ինչպես նաև այլ խնդիրներ՝ սկսած բուժման հասանելիությունից: Ես ուզում եմ շեշտել, որ բոլորիս գիտակցությունը շատ կարևոր է: Մենք բոլորով ենք այս ամենի միջով անցնում ու դեռ անցնելու ենք. կուտակումներ զինկոմիսարիատներում, շփումներ հիվանդանոցների բակերում, հուղարկավորություններ… ուր ուզում է լինի, մենք մի պահ պետք է մտածենք, որ վարակ ենք տարածում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով սոցիալական հեռավորություն պահելու, դիմակ կրելու, ձեռքերն ախտահանելու, ինչպես նաև օդափոխության կարևորության մասին:

«Առաջին երեք կանոնները պահպանելուց զատ ազգաբնակչությունից այլ բան չի պահանջվում: Մեր նպատակը թվերը մաքսիմալ նվազեցնելն է, մենք չենք վերացնելու վարակը, բայց գոնե պետք է այս թվերը նվազեցնել: Պետք է անել պարզապես այն, ինչ անում էինք պանդեմիայի սկզբում: Այո, այսօր դժվար է ասել՝ հուղարկավորությանը քսան հոգուց ավելի չպետք է մասնակցել: Այսօր էմոցիոնալ բաղադրիչը շատ մեծ է: Բայց մենք անգամ 100, 200, 500 հոգով հուղարկավորության մասնակցելուց պետք է իմանանք, որ այս ամենի միջով բոլորս էլ անցնում ենք, և մեզանից ընդամենը նվազագույն կանոնների պահպանում է պահանջվում: Դժվա՞ր է հիշել այդ կանոնները ու հասկանալ, որ այսօր առողջապահական համակարգը ծանրաբեռնված է: Բժիշկների վարակման հավանականությունն է մեծանում, նույն ընթացքը նաև վիրավորների մոտ կարող է ընթանալ: Էլ չեմ խոսում հատկապես վարակված մեծահասակների մասին, որոնց դեպքում մահացու ելքի հավանականությունը մեծանում է: Այս ամենը մարդկանց իսկապես չի հետաքրքրո՞ւմ:

Չե՞ն ուզում հասկանալ, որ վիրավորների առումով սա կարող է խնդիր լինել: Չգիտեմ, միգուցե ինչ-որ ժողովրդական շարժում է պետք սկսել, գնալ, մարդկանց բացատրել, որ կուտակվելը վտանգավոր է: Իրականում տուգանելը այսօր հակառակ էֆեկտն է ունենալու: Մարդկանց անընդմեջ պետք է բացատրել՝ պահպանել գոնե պահանջվող երեք կանոններից երկուսը»,-հավելեց մասնագետը: Նա շեշտեց, որ հակահամաճարակային միջոցառումները, իհարկե, միայն երեք կանոններով չեն սահմանափակվում: «Կարևոր է կոնտակտավորների հայտնաբերումը, արագ թեստավորումը, թեստավորման պատասխանից հետո արագ արձագանքումը: Բայց, այնուամենայնիվ, այս իրավիճակը ցույց տվեց, որ մարդկային գործոնը միանգամից նպաստեց երկրորդ ալիքի ձևավորմանը, և առողջապահական համակարգն այս դեպքում պարզապես կարող է և չհասցնել հայտնաբերել կոնտակտավորներին:

Ահռելի թվով մարդկանց բաց ենք թողնում օրական կտրվածքով, որոնք չեն ախտորոշվում: Միայն Հայաստանի կտրվածքով չեմ ասում. եթե որևէ երկրում թիվը աճեց, էլ ի վիճակի չես լինելու հայտնաբերել վարակի աղբյուրները: Այդ դեպքում հայտնաբերում ես այնքանով, որքանով… Եթե վաղը 10 հազար թեստ անենք, ավելի մեծ թիվ կլինի: Եվ այդպես շարունակ՝ մինչև վարակը կսկսի նվազել, ինչպիսի պատկեր մենք այսօր չունենք: Երբ պատերազմը սկսվեց, ինձ թվում էր, թե վարակի դեմ ևս միասնական կպայքարենք, բայց հակառակը ստացվեց: Հիմա բոլորս ասում ենք, չէ՞, ի՞նչ անենք այս օրերին, ինչպե՞ս օգնենք: Հավատացեք, յուրաքանչյուրիս կողմից մեծ ներդրում կլինի նաև այն, որ գոնե այդ երեք կանոնը փորձենք պահպանել»,-եզրափակեց բժիշկ-համաճարակաբանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular