ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լինում է մի ֆերմա, որում հավաքված էին լիքը անխելք գազաններ և հատուկենտ մտածողներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լուսինե Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Լինում է մի ֆերմա, որում հավաքված էին լիքը անխելք գազաններ և հատուկենտ մտածողներ։ Ֆերման ապրում էր իր կյանքով, տեղակայված էր գեղեցիկ բնության գրկում, բայց ֆերման շրջապատում էին գիշատիչները։ Ֆերման ղեկավարում էին ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունները։ Սրանք մինչ ընտրությունը խոստանում էին, որ բոլոր կենդանկների հոգսերը հոգալու են, բայց մի հիվանդությամբ էին վարակվում ղեկավարները։ Ընտրությունից անմիջապես հետո խլանում էին և կենդանիների ցավին ականջալուր չէին, բնականաբար դարման էլ չէին անում ու չէին խոսում նրանց հետ։ Խոտի մեջ, որն արածում էին կենդանիները կային շատ փշեր, որը ոչնչացնելու ուղղությամբ ընտրվածներն ոչինչ չէին անում։ Դրանք վնասում էին կենդանիներին։ Բայց ֆերման ուներ մի առավելություն։ Անկախ էր ու գիշատիչները չէին հարձակվում ֆերմայի վրա տարբեր մտավախություն ունենալով։ Ամենակարևորը գիտեին, որ անկախ ղեկավարների հիվանդությունից, նրանք պայքարում էին ֆերմայի անկախության համար, հարևանների հետ, որոնք կարող էին ոչնչացնել գիշատիչներին լավ հարաբերություններ ունեն, բացի այդ մտածում էին, որ միասնական ֆերման և ֆերմայում բնակվող մտածողները իրենց համար լուրջ վտանգ են։
ԵՒ գիշատիչները միասնական պլան մշակեցին։
Ֆերման ընդվզեց, ավելի շուտ կենդանիներին թվաց, որ ընդվզողն իրենք են։ Ոչխարներին ասացին, որ իրենք իմաստուն ու ամենազոր են, որ իրենք իրենցից այնքան բան են ներկայացնում, որ կարող են օրերի ընթացքում փոխել իշխանությունը։ Աղմուկ, աղաղակ, վազվզող ու արահետներ փակող կենդանիներ (հիմնականում ոչխարներ) ու դրա դեմ չընդվզող իշխանություն։ Խաղը սկսված էր։
Քչերն էին գիտակցում, թե խաղասեղանին ինչ է դրված ու բարձրաձայն ասում էին։ Բայց լսող չկար։ Ընդհակառակը, խաղի ամենակարևոր մասը մտածողներին ոչնչացնելն էր։ Նրանք հայտարարվեցին ազգի թշնամիներ։ ԵՒ հայտնվեց ֆերմայի ծաղրածուն, ով ասեց, որ ինքն է փրկիչը և ոչխարապետը։ Ասում էր, որ խոտը շատ ու համեղ է լինելու, ոչխարներն այլևս չեն արածելու, պառկելու են, իսկ խոտը լցվելու է նրանց բերանը։ Այսպիսի բազմապիսի խոստումներ։ Մտածողները, որոնք հասկանում էին հարցի լրջությունը փորձում էին կանխել աղետը, բայց ապարդյուն։
Ծաղրածուն և նրա ընտանիքն ընտրված էին։
Ֆերմայի կյանքը փոխվեց։ Ծաղրածուն ֆերմայի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող բոլոր հարևաններին լեզու էր ցույց տալիս ու ծամածռվում, ոչխարները ոգևորվում էին։ ԵՒ հարևանների համբերության բաժակը լցվեց, նրանք շրջվեցին ֆերմայից։
Խոտը ոչ միայն երկնքից ոչխարների բերանը չէր լցվում, այլ խոտ էլ չկար, որ արածեին։ Ֆերման վերածվեց ավերակների։ Ւսկ ծաղրածուն ոչխարներին ասում էր, որ նրանք կուրացել են, չեն տեսնում երկնքից թափվող խոտն ու ծաղիկները, իսկ հետո էլ, թե ապուշ եք, բա երկնքից խոտ կթափվի՞։ Իսկ ծաղրածուի ընտանիքը շրջիկ թատրոն էր ստեղծել ու զվարճացնում էր ոչխարներին։
Կամաց, կամաց նույնիսկ ոչխարներից շատերը սկսեցին հասկանալ, որ այստեղ մի բան այն չէ։ Այդժամ ծաղրածուին օգնության հասան գիշատիչները։
Նրանք միասնական ուժերով հարձակվեցին ֆերմայի վրա։ Այրեցին, քանդեցին, սպանեցին, ավերակ դարձրեցին։
Իսկ հարևանները լուռ էին ու վիրավորված։ Երբ կենդանիները հայացքները պարզում էին դեպի նրանց, նրանք էլ ցույց էին տալիս ծաղրածուի կողմը։ Իսկ ծաղրածուն ու նրա ընտանիքը դեռ իրենց անելիքը շարունակում էին ու հեռանալ չէին ուզում։
Շարունակելի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular