ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ հարցերի շուրջ են զրուցել Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Բալասանյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը երեկ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Թե ինչ հարցերի շուրջ են հանդիպել վերջիններս՝ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից. «Այդ տեղեկությունը չեմ կարող հաստատել, հետևաբար չեմ էլ կարող ասել՝ եթե նման բան եղել է, ինչի մասին են զրուցել, որովհետև, եթե անգամ դա տեղի է ունեցել, ապա երկկողմանի հանդիպում է եղել»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Armlur.am-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանը հաստատել է հանդիպման մասին տեղեկությունը և ուղղորդել է քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել իրեն, Մանե Գևորգյանն ասաց․ «Տեղյակ չեմ, թե ինչ է ասել նա, ամեն դեպքում չեմ կարող ասել, թե ինչ են քննարկել։ Թերևս զուտ իրավիճակի շուրջ քննարկում կարող էր ծավալված լինել, բայց բովանդակության վերաբերյալ տեղեկություն չունեմ, որ կարողանամ փոխանցել»,- նշեց Գևորգյանը։

Կայքի հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասել է․ «Իմ ժամանակը շատ սուղ է, ամեն ինչ լավ է լինելու, աշխատում ենք, իմ ժամանակը սուղ է, ասում եմ ամեն ինչը լավ է լինելու, այսքանը»,-եզրափակել է նա:

Նշենք, որ երեկ Վիտալի Բալասանյանը հանդես էր եկել ուղերձով, որտեղ մասնավորապես նշել էր. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular