ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը ազդեցության գոտին կթուլանա՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրերս Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի չպահպանումով: Թրամփը չի մանրամասնել, թե հատկապես ումից է հիասթափված, բայց ամերիկյան տեխնոլոգիաները նրան անկասկած հնարավորություն տալիս են պարզելու, թե ով է խախտել հրադադարը, ով եւ ինչպես է կրակել կամ հրթիռակոծել հոկտեմբերի 26-ի առավոտյան 8-ից հետո, երբ պետք է ուժի մեջ մտներ հրադադարը: Հետևաբար, Թրամփը չի կարող հիասթափվել անհասցե կամ լղոզված: Հակառակ պարագայում, հիասթափություն է առաջացնելու ինքը՝ ԱՄՆ նախագահը, որը ակնկալում է վերընտրվել այդ պաշտոնում: Ըստ այդմ, ո՞րն է Թրամփի հիասթափության գինը և ո՞վ պետք է վճարի այն՝ Բաքու՞ն, որ պատերազմի և հրադադարի խախտման գործիքն է, թե՞ Անկարան, որը պատերազմի հրաձիգն է: Թրամփը պարբերաբար հիշեցնում է Թուրքիայի վրա մեծ ազդեցությունը, բայց դա գոնե առայժմ չի ազդում Կովկասում պատերազմ սկսած Էրդողանի վրա:
 
Այն հանգամանքը, որ Նահանգները ազդել իրապես կարող է, կասկած չկա: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես, երբ և երկրորդ՝ կկիրառի՞ արդյոք ազդեցության գործիքակազմը: Դա էլ իհարկե որոշվելու է քաղաքական գնով, որովհետև, եթե Վաշինգտոնը զսպում է Անկարային, դա բխում է Ռուսաստանի շահից: Այդ դեպքում Թրամփի մոտ առաջանում է հարցը, թե որն է իր շահը: Մյուս կողմից, սակայն, ԱՄՆ-ն հնարավոր է ընտրել է այդ տարբերակ՝ ոչ թե ինչ որ բան անել Ռուսաստանի համար, օգնելով Մոսկվային այդ կերպ, այլ օգնել, որպեսզի ինչ որ բան կարողանա անել Մոսկվան: Այսինքն, ԱՄՆ-ն չի կանգնեցնում Անկարային, բայց նրա վրա ճնշմամբ ստեղծում է վիճակ, երբ Թուրքիան չի կարողանում ամուր և վստահ դիրքից խոսել Ռուսաստանի հետ և հակառակը՝ Թուրքիայի հետ վստահ կարող է խոսել Մոսկվան:
 
Հարց է առաջանում՝ արդյոք Վաշինգտոնին հաջողվում է ստեղծել այդ վիճակը: Համենայն դեպս հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն երկրորդ անգամ իր նախաձեռնությամբ զանգահարում է Պուտինին: Ընդ որում, հետաքրքիր է, որ երկու անգամ էլ դա տեղի է ունենում ԱՄՆ որոշակի գործողության ֆոնին: Մասնավորապես, Էրդողանն առաջին անգամ զանգահարեց Պուտինին պատերազմից 18 օր անց, երբ առաջին անգամ Թուրքիայի մասնակցության մասին խոսել էր ԱՄՆ պետքարտուղարն ու ասել, թե կոչ են անում չաջակցել Բաքվին: Երկրորդ անգամ Էրդողանը Պուտինին զանգահարում է պետքարտուղար Պոմպեոյի Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո, որտեղ նա պնդել է հրադադարի անհրաժեշտությունը, իսկ Թրամփն էլ հայտնել է իր հիասթափությունն այն չպահելու առիթով:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular