ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևին կզոհաբերեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Պուտինն ու Էրդողանը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը: Ինչպես առաջին անգամ, այս դեպքում էլ զանգահարողը եղել է Էրդողանը: Ընդ որում, հատկանշականն այն է, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունեցել Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ նրանք քննարկել են Արցախի, Լիբիայի և Սիրիայի իրավիճակներին վերաբերող հարցեր: Արդյո՞ք Պուտին-Էրդողան զրույցը եղել է Լավրով-Չավուշօղլու զրույցի շարունակություն, և արդյո՞ք այն ընթացել է մի տրամաբանությամբ, որը առաջացրել է Էրդողանի զանգի անհրաժեշտություն: Ստեղծված իրավիճակում հատկանշական է հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մի դրվագ:

Ըստ որի՝ Պուտինն Էրդողանին հայտնել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ իր շփումների մասին՝ միտված իրավիճակի ապաէսկալացմանն ու հրադադարին: Սա թերևս նշանակում է, որ Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Ալիևի խնդիրը: Ի՞նչ համատեքստում է այն քննարկվել՝ իհարկե, դժվար է ասել, սակայն եթե ՌԴ նախագահը Էրդողանի զանգին ի պատասխան նրան հայտնում է Ալիևի հետ իր զրույցների մանրամասներ, դա նշանակում է, որ այդ գործում տեղի է ունեցել որոշակի կոմունիկացիոն-բովանդակային խզում, կամ այլ կերպ ասած՝ կան հիմքեր եզրակացնելու, որ Ալիևը խաղացել է երկակի խաղ, ինչի մասին էլ Պուտինը իրազեկել է Էրդողանին:

Պարզ է մի բան՝ Ալիևի զոհաբերության պահը հասունանում է: Թուրքիան փորձում է պայմանավորվել Ռուսաստանի հետ, գալ ինչ-որ նվազագույն պայմանավորվածության, քանի որ Բաքվի միջոցով պատերազմելու շանտաժի ռեսուրսը անսպառ չէ: Սակայն Մոսկվան, ըստ երևույթին, ակնարկում է, որ հնարավոր չէ պայմանավորվել «Ալիևի վրա»: Այստեղ թերևս արժե հիշել, որ պատերազմից շաբաթներ առաջ, շնորհավորելով Մեհրիբան Ալիևայի ծննդյան տարեդարձը, ընդ որում՝ չունենալով դրա, այսպես ասած, արարողակարգային անհրաժեշտությունը կամ պարտավորությունը, Պուտինը նրան հռչակել էր Ադրբեջանում «Ռուսաստանի իսկական բարեկամ»՝ շնորհավորական ուղերձում որևէ անգամ որևէ առիթով չտալով Իլհամ Ալիևի անունը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular