ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամավորականների մարզումները առաջնագիծ մեկնելուց առաջ. այստեղ են նաև աղջիկներ (նոր տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Զինուժ մեդիան տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, թե առաջնագիծ մեկնելուց առաջ ինչպես են մարզումներ անցկացնում կամավորականները:

Երբ սեպտեմբերի 27-ին երկրում հաստատվեց ռազմական դրություն, «Ողջ մնալու արվեստը» կազմակերպությունը, Վովա Վարդանովի գլխավորությամբ, նախաձեռնեց արագընթաց դասընթացներ, որոնց կամավորագրվեցին հարյուրավոր կուրսանտներ ու կամավորներ:

«Ես ժամանել եմ Բելգիայից, որպեսզի օգտակար լինեմ տարբեր ոլորտներում: Ցանկալի կլիներ մասնագիտական, բայց յուրաքանչյուր պահին հարկ եղած դեպքում օգտակար լինենք նաեւ այսպես, մեր ողջ գիտելիքներով եւ ուժով»,-ասում է կամավորականներից մեկը:

Երգիչ Հայկ Պետրոսյանը (դերասան Վարդան Պետրոսյանի որդին-խմբ) եւս այստեղ է. «Այստեղ ենք, որպեսզի պատրաստվենք կռիվ գնալուն: Լեռնահրաձգության հետ կապված ամեն ինչ շատ լավ սովորում եմ, լավ պատրաստում են, որ գնալուց իմանաս, որ օգուտ ես տալու»:

Այստեղ գալիս են նաեւ աղջիկներ, վերապատրաստվում են: Դասընթացը ներառում է կրակային պատրաստություն, ալպինիզմ, առաջին բուժօգնություն, կամավորների ու կուրսանտների հետ աշխատում են հոգեբանները:

«Մարտական ոգին շատ բարձր է, մարտական: Մենք մենակ հաղթելու տարբերակով կարող ենք թշնամուն պարտադրել խաղաղություն: Միայն հաղթելու մեջ է  մեր փրկությունը, այլ տարբերակ չկա»,-ասում է կամավորականներից մեկը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular