Թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին, փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Ուր եք, հայեր» բղավոցներով և ատելության խոսքով նրանք փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները: Մեր հայրենակիցներին կրկին կոչ ենք անում զգոն լինել, չտրվել սադրանքների և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ: