ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի համանախագահ երկրները հրադադարի հասնելու համար պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է, ինչ Արցախը դարձել է ռազմական գործողությունների թատերաբեմ։ Ռազմական գործողությունների սկզբնական փուլում թուրք-ադրբեջանական տանդեմը հույս ուներ արագընթաց պատերազմի՝ բլիցկրիգի միջոցով վերահսկողություն սահմանել Արցախի ողջ տարածքի նկատմամբ։ Սակայն հակառակորդը հուժկու դիմադրության է հանդիպում և, մեծ հաշվով, ձախողել է իր պլանները՝ կրելով զինտեխնիկայի և զինուժի ահռելի կորուստներ: Նաև սրա արդյունքում է, որ ադրբեջանական կողմը ոտնահարում է պատերազմի վարման մարդասիրական կանոնները և թիրախավորում է Արցախի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է անել հնարավորը սեփական հասարակությանը որոշակի հաջողություններ ցույց տալու համար՝ անգամ եթե դրանք լինեն թվացյալ։

Խնդիրն այն է, որ այս ռազմական գործողությունները շատ թանկ են նստում ադրբեջանական հասարակության համար, և երբ ռազմական գործողությունները դադարեն, ու պարզ դառնա, որ ադրբեջանական բանակը չի կատարել իր գլխավոր խնդիրը, նույնիսկ ընդհակառակը, ապա հասարակական ընդվզումներ կսկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ հակառակորդը չի պահպանում հրադադարը և կրկին փորձում է լարել իր ուժերը ռազմական գործողությունները շարունակելու ուղղությամբ։ Իսկ հրադադարի անտեսումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի համար Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման տարբերակն ընդունելի չէ։ Այսպիսով Ադրբեջանը ի ցույց է դնում իր ապակառուցողական դիրքորոշումը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ցուցաբերած ջանքերի նկատմամբ, որովհետև խնդրի խաղաղ կարգավորման գործընթացն ընթանում է հենց այս միջազգային ֆորմատի հովանու ներքո։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայի և անձամբ նախագահ Պուտինի միջնորդությամբ հակամարտող կողմերի միջև ձեռք բերվեց համաձայնություն կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Ընդ որում, այս պայմանավորվածությունը ֆիքսվեց արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որում, բացի ռազմական գործողությունների դադարեցման պայմաններից, նշվում էր նաև այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Սակայն Ադրբեջանը պայմանավորվածության ձեռքբերումից քիչ անց ջուրը գցեց Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ չպահպանելով հրադադարը և շարունակելով ռազմական գործողությունները։

Այս անգամ փորձեց հրադադարի հաստատմանը հասնել համանախագահ մյուս երկիրը՝ Ֆրանսիան։ Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ հակամարտող կողմերի միջև ձեռք բերվեց հերթական համաձայնությունը՝ այս անգամ հոկտեմբերի 18-ից մարդասիրական զինադադար հաստատելու վերաբերյալ։ Սակայն Ադրբեջանը շարունակեց ռազմական գործողությունները՝ չպահելով զինադադարի մասին պայմանավորվածությունը։ Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ ցուցաբերված ջանքերից հետո փորձեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել ԱՄՆ-ը, որտեղ նախընտրական քարոզարշավ է ընթանում։ ԱՄՆ նախագահ Թրամփը փորձեց անձամբ հասնել հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը, որը նաև ներքաղաքական իմաստով հնարավորություն կստեղծեր իր իմիջի բարձրացման համար։

Եվ այս անգամ ևս հակամարտող կողմերի միջև ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի՝ հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտնում ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Սակայն Ադրբեջանն իր ուխտադրուժ գործելակերպով ցույց տվեց, որ թքած ունի հրադադարի հերթական համաձայնության վրա։ Ըստ էության, Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարությունը ռազմական գործողությունների միջոցով միջնորդներին հասկացնում է, որ զանց է առնում նրանց ջանքերը, և Ադրբեջանի համար խնդրի կարգավորման միակ ընդունելի տարբերակը հակամարտության՝ ռազմական ճանապարհով լուծումն է։

Ավելին՝ օգտվելով այն հանգամանքից, որ միջնորդները Ադրբեջանի գործողությունները բացահայտ չեն դատապարտում և դեռևս հավասարության նշան են դնում հակամարտող կողմերի միջև, հակառակորդը այնքան է լկտիացել, որ ոչ միայն շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, այլև հրետակոծում է հայիրանական սահմանի ուղեկալի դիրքերը։ Կասկած չկա, որ Ադրբեջանի այսպիսի պահվածքը պայմանավորված է նաև Թուրքիայի ռազմաքաղաքական սատարումով։ Ուստի Թուրքիայի միջամտության արդյունքում մեծ հարված է հասցվում միջնորդ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջազգային հեղինակությանը։

Եվ եթե միջնորդ երկրները ցանկություն ունեն բարձրացնել իրենց հեղինակությունը և հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը, ապա պետք է համատեղ ձևով կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ։ Միայն այդ դեպքում Թուրքիան պարտադրված կլինի իր քիթը չխոթել Արցախյան հակամարտության գոտի, իսկ Ադրբեջանն էլ ստիպված կլինի համաձայնել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, որի դեպքում միջնորդներին պատասխան է տալու հրադադարի յուրաքանչյուր խախտման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular