Շատ շուտով կգա իրերը իրենց անուններով կոչելու ժամանակը. Տիգրան Աթանեսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այս օրերին, երբ ամբողջ հայ ազգը համախմբված կռիվ է տալիս արտաքին թշնամու դեմ, սորոսական Արթուր Սաքունցը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ: Հատկանշական է հաղորդման բովանդակությունը` սորոսական Արթուր Սաքունցին երևի դուր չի եկել Մալյանի հրապարակած #մահ_դավաճաններին հեշթեգը: Սորոսական Սաքունցը համարում է դա ատելության քարոզ ընդդեմ դավաճանների և վտանգ զգալով դիմել է ոստիկանություն:
Հատկանշական է ՀՀ իրավապահների փութաջանությունը, երբ խոսքը վերաբերվում է սորոսականների կեղծ դիմումներին, իսկ, երբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվում սորոսականների դեմ ամիսներ շարունակ իրավապահները կույր և խուլ են ձևանում:
Ինչևէ, հիմա իհարկե սրա ժամանակը չէ, բայց շատ շուտով կգա իրերը իրենց անուններով կոչելու և դավաճան թուրքասերներին պատժելու ժամանակը:
