Համարժեք պատասխանը երկար չի սպասեցնի. Արցախի ՊՆ–ն կոշտ հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին կոչ է անում հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:
«Հակառակ դեպքում համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու»,– նշված է ՊՆ–ի հայտարարության մեջ։
Հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ:
ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են: