ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ան­հա­վա­նա­կան» տրա­մա­բա­նու­թյուն­ներ և տար­բե­րակ­ներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր շատ դժվար է բառեր գտնել պատերազմական իրավիճակի վերլուծություններ կամ իրավիճակային հանգրվաններ մատնացույց անելու համար, թեպետ, կարծես, վերլուծաբանների ու մեկնաբանների պակաս չկա: Բայց, եթե անկեղծ լինենք, Աբրահամ Գասպարյանի կատարած աշխատանքի արդյունավետության չնչին տոկոս չեն ապահովում: Խելացի և տրամաբանական վերլուծություններ անելը, կարծես, այնքան էլ հեշտ բան չէ: Սակայն, մյուս կողմից, դրանց առատությունը եթերում, մամուլում, կայքերում ենթադրել է տալիս, որ ոմանց համար դա անելը արհեստ է դարձել: Մենք խնդիր չենք դնում մեր առաջ հասարակությանը մատուցել հավանական և բացարձակ տրամաբանված մտքեր ու վերլուծություններ:Ինչո՞ւ:

Պատերազմական իրավիճակում, ինչպես տեսանք, տրամաբանություն փնտրելն անշնորհակալ, էլ չենք ասում՝ անիմաստ գործ է, հատկապես եթե պատերազմող կողմերից մեկը թուրքն է: Եթե չեն աշխատում տրամաբանական հավանականությունները, ապա պետք է վերլուծել «անհավանական» տրամաբանությունները: Փորձենք... Տարբերակ առաջին. հայ – ադրբեջանական հակամարտության սկզբից մոտ մեկ շաբաթ անց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով առաջարկում էր ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա: Կան շատ կարծիքներ, որ այս քայլը պետք է աներ ոչ թե դեռևս չճանաչված պետության ղեկավարը, այլ՝ ճանաչված, որպեսզի եթե տեսականորեն արձագանքողներ էլ լինեին, իրավական անհարմարություններ չզգային: Բայց ունենք այն, ինչ ունենք: Թուրքիան շատերի կոկորդին է «նստած»:

Նրա դեմ տեսականորեն կարող էին միավորվել Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Սիրիան, Լիբիան, Լիբանանը, Եգիպտոսը, ԱՄԷ –ը, Սաուդյան Արաբիան, Հայաստանը, Արցախը, որոշակի պահից սկսած՝ միգուցե նաև Ռուսաստանը: Կարծում ենք՝ այս ուղղությամբ պետք էր իրականացնել հսկայական դիվանագիտական ջանքեր, բայց դա պետք է աներ բացառապես Հայաստանի Հանրապետությունը: Այս պահին էլ, իհարկե, հնարավորությունները սպառված չեն, մանավանդ եթե հաշվի առնենք Էրդողանի օր օրի ահագնացող հռետորաբանությունը:

Նա աստիճանաբար նմանվում է ջունգլիներից հենց նոր վանդակի մեջ գցած գազանի, որ փորձում է կծոտել թե՛ աջ, թե՛ ձախ: Նա սկսել է տառապել Մակրոնախտով, երբեմն Թրամփահաչ է տալիս, ռուսաֆոբիալ ախտահարումների նշաններ ցույց տալիս, երկնագույն սեր խոստովանում Ալիևին ու նամազերգությամբ երազախաբվում Հարավային Կովկասում: Ի վերջո, Էրդողանի կայսերապաշտական նկրտումները կարող են ավարտվել բուն Թուրքիայի քայքայմամբ: Հատկապես եթե հաշվի առնենք այդ պետական կազմավորման տնտեսական անկման տեմպերը: Թուրքիան կուտակել է 720 մլրդ դոլարի պետական պարտք, և դրա սպասարկման համար անգամ նոր վարկեր չեն տրամադրվում:

ՀՆԱ – ի համեմատ արտաքին պարտքը գերազանցում է 33 տոկոսը, ինֆլ յացիան կազմում է գրեթե 12 տոկոս, ազգային արժույթի՝ լիրայի անկումը չեն կարողանում կանխել, չնայած միլիարդավոր դոլարների ներարկումներին Կենտրոնական բանկի կողմից: Թուրքական ապրանքների ներկրումները բոյկոտվում են արաբական մի շարք երկրների, ինչպես նաև Հայաստանի և Հունաստանի կողմից, որոշ երկրներ սկսել են վերանայել ռազմարդյունաբերության ոլորտի պայմանագրերը… և այս ամենը կորոնավիրուսային սահմանափակումների ֆոնին: Էրդողանի անհեռատես քաղաքականության շնորհիվ այդ երկիրը կոնֆլիկտի մեջ է գրեթե բոլոր հարևանների հետ: Այս իրավիճակում հակաահաբեկչական կոալիցիան կարող է նշանակել հակաթուրքական կոալիցիա:

Տարբերակ երկրորդ. Անհավանականության տեսության հաջորդ տարբերակը կարող է լինել Ռուսաստանի Դաշնության, Դոնբասի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միավորումը մեկ միասնական՝ փոխճանաչողության և փոխօգնության պայմանագրի հիման վրա ստեղծված կազմակերպությունը: Այսպես կոչված՝ մինի ՀԱՊԿ: Այս տարբերակը որքան անհավանական է թվում այսօր, այնքան հավանական ու իրատեսական կարող է դառնալ վաղը:

Այս անվտանգային օղակին հետագայում կարող են հարել նաև այլ՝ ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված երկրներ, որոնց համար սա դեպի ճանաչում տանող ամենակարճ ճանապարհը կարող է դառնալ: Այսքանով սահմանափակենք այս «անհավանական» տարբերակի գաղափարի թեման, որովհետև դրա զարգացման հեռանկարների մասին կարելի է մեկ ամբողջական վերլուծություն անել: Հաջորդ «անհավանական» տարբերակները՝ հաջորդիվ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular