ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուր­քի­ա­յի ամ­բար­տա­վան կեց­ված­քը պայ­ման­ներ է ստեղ­ծում, որ­պես­զի ձևավորվի լայն ձև­ա­չա­փով հա­կա­թուր­քա­կան կո­ա­լի­ցիա․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում մերձավոր արևել յան տարածաշրջանում Թուրքիան անընդհատ խնդիրներ է հարուցում՝ փորձելով ընդլայնել իր ազդեցության գոտիները։ Դա պայմանավորված է նրանով, որ Անկարան իր մետաստազները տարածել է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Ադրբեջանում և անգամ Սոմալիում։ Քանի որ միջազգային հանրությունը վճռական տրամադրված չէ թուրքական հավակնությունները զսպելու ուղղությամբ, ապա Թուրքիան ոչ միայն հետ չի կանգնում իր պանթուրքական պլաններից, այլև ժամանակի ընթացքում Անկարայի ախորժակն ավելի է բացվում։

Միջերկրական ծովի արևել յան հատվածի՝ էներգետիկ պաշարներով հարուստ և տրանզիտային կարևոր նշանակություն ունեցող մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր նկրտումներով և Լիբիայում իր ազդեցությունը տարածելու ձգտումներով Թուրքիան բացահայտ հակամարտության մեջ է մտել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի հետ։

Ընդ որում, Լիբիայի հարցում Թուրքիան մտադիր է ոչ միայն վերահսկողություն հաստատել Լիբիայի էներգետիկ ռեսուրսների վրա, այլև Լիբիան օգտագործել որպես ցատկահարթակ Աֆրիկայում Ֆրանսիայի նախկին գաղութներ հանդիսացող երկրներ, մասնավորապես մահմեդական մեծամասնություն ունեցող Նիգեր և Չադ ներթափանցելու համար։ Այս համատեքստում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է թուրքական շահերին համապատասխան խաղարկել նաև կրոնական գործոնը՝ իրեն ներկայացնելով որպես մահմեդականների շահերի հիմնական պաշտպան։

Դրա համար էլ Էրդողանը պարբերաբար խոսում է Եվրոպայում մահմեդականների իրավունքների պաշտպանության մասին՝ ձգտելով պրոթուրքական տրամադրություններ ձևավորել Եվրոպայում ապրող մահմեդականների շրջանում, որպեսզի եվրոպական երկրները կաշկանդվեն Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու հարցում։ Արդյունքում Թուրքիան այնքան է լկտիացել, որ իսլամի քողի ներքո հավաքագրում է ջիհադիստների, որպեսզի նրանց օգտագործի մի շարք հակամարտություններում և ահաբեկչական օջախներ ստեղծելով՝ առաջ տանի իր նեոօսմանական և պանթուրքական ծրագրերը։

Ահաբեկիչների ներկայությունը տեսանելի է ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում, իսկ վերջերս էլ հազարավոր գրոհայինների տեղափոխելով Արցախյան հակամարտության գոտի՝ Թուրքիան Հարավային Կովկասը վերածել է ահաբեկչական նոր օջախի, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։ Քանի որ միջազգային հանրությունը Արցախյան հակամարտության գոտուց ահաբեկիչներին հեռացնելու կոչերից բացի ոչ մի էական քայլերի չի դիմում, Թուրքիան կարծես քարտ բլանշ է ստանում ահաբեկիչներին նաև այլ տեղերում օգտագործելու համար։ Եվ պատահական չէ, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Հունաստանին և Կիպրոսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադականներն ապագայում խնդիր են դառնալու Աթենքի համար։

Այսինքն՝ Անկարան մտադիր է ահաբեկիչներին օգտագործել նաև Աթենքի դեմ պայքարում։ Դեռ ավելին՝ Էրդողանը, տեսնելով ԵՄ-ի անվճռական դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում, այնքան է չափն անցել, որ անցել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալուն ու ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերին։ Էրդողանի այսպիսի լկտի կեցվածքը պայմաններ է ստեղծում, որ ձևավորվի լուրջ հակաթուրքական կոալիցիա, որի կազմում տեղ կգտնեն ինչպես Եգիպտոսը, Կիպրոսը, Հունաստանը, այնպես էլ Ֆրանսիան, Հայաստանը, Սիրիան, ԱՄԷ-ն և այլ երկրներ։

Եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ը անվճռական են տրամադրված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու խնդրում, ապա աշխարհագրական տեսանկյունից այսպիսի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիան կարող է էական քայլեր ձեռնարկել Թուրքիայի կայսերապաշտական հավակնությունները զսպելու և Անկարային տարածաշրջանում տնտեսապես մեկուսացնելու հարցում, ինչը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար, որի տնտեսությունը առանց այն էլ ծանր օրեր է ապրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular