ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ավե­լի գլո­բալ պետք է նա­յենք գոր­ծըն­թաց­նե­րին, և «փազ­լը» շատ հեշ­տու­թյամբ կդա­սա­վոր­վի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Զարմանալի է, որ պատմական հայրենիքում այսքան արհավիրքներ վերապրելուց հետո մեր ժողովուրդն ու մեր ղեկավարությունը հույսը կարող էին դնել, այսպես կոչված, միջազգային հանրության վրա, որն իր հերթին պետք է զսպեր ագրեսորին կամ մեր թշնամուն: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Այդպիսի բան չկա: Մենք պետք է շատ վաղուց հասկանայինք, որ մեր խնդիրներն ինքներս ենք լուծում: 20-րդ դարի վերջում ու 21-րդ դարի սկզբին մեր խնդիրների լուծման կարևորագույն կետերից մեկը մեր արտաքին քաղաքականությունն էր:

Եվ մենք ապացուցել էինք, որ հնարավոր է չենթարկվել ադրբեջանա-թուրքական խաղի կանոններին, չմրցակցել սպառազինության մեջ: Մենք մեր հմուտ դիվանագիտությամբ ապացուցել էինք, որ խաղալով խոշոր տերությունների շահերի ու հակասությունների վրա՝ զսպում ենք ագրեսորին ու թույլ չենք տալիս չափն անցնել: Ամեն դեպքում, 2016թ. ապրիլին Ադրբեջանն իր հետևում կանգնած Թուրքիայի միջոցով ինչոր քայլեր ձեռնարկեց, բայց դա չստացվեց: Նախ՝ Թուրքիան այդ ժամանակ շատ զուսպ էր, երկրորդ՝ Ադրբեջանին շատ արագ սանձեցին»,-ասաց նա՝ շեշտելով, որ եթե ՀՀ արտաքին քաղաքականությունը երկուսուկես տարվա մեջ ճշգրիտ լիներ, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք: «Հիմա Թուրքիան այս ամենը միայնակ չի իրականացնում:

Մենք պետք է վերջնականապես հրաժարվենք այն մտքից, թե Թուրքիան կարող է իրեն այսպես լկտի պահել, որովհետև հզոր է ու որովհետև կա Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մերձավոր Արևելք կոչված տարածաշրջանում ԱՄՆ-ը հիմնականում երկու գործընկեր ունի, որոնց միջոցով մեր տարածաշրջանում առաջ է տանում իր շահերը: Այդ երկու պետություններն Իսրայելը ու Թուրքիան են: Ինքս երբեք չեմ հավատացել ու չեմ էլ հավատում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ շատ վատ են: Չկա նման բան, ու դրա վառ օրինակներից մեկը հենց ներկայիս Արցախյան պատերազմն է: Այդ նույն իսրայելական ԱԹՍ-երը և ռազմական այլ տեխնիկան Ադրբեջան են տեղափոխվում Թուրքիայի օդային տարածքով:

Այսինքն, այստեղ գործում է թուրք-ադրբեջանա-իսրայելական ռազմաքաղաքական տանդեմը: Այս պահի դրությամբ Ադրբեջանում ակտիվորեն աշխատում են ոչ միայն ազգությամբ թուրք, այլև հրեա ռազմական փորձագետները: Մեկ այլ հարց եմ ուզում առաջ քաշել: Գրեթե երկու կամ երեք օրը մեկ Աֆղանստանից տրանսպորտային մեծ ինքնաթիռներով բեռներ են տեղափոխվում Ադրբեջան: Բացի այդ, տարբեր լրատվամիջոցներ շատ դեպքերում նշում են, որ Աֆղանստանից Ադրբեջան է տեղափոխվում ռազմամթերք, ինչպես նաև ահաբեկիչների մեծ քանակ: Հիմա հարց է ծագում այն առումով, որ Աֆղանստանի այն օդանավակայանները, որոնցից դեպի Ադրբեջան չվերթներ են տեղի ունենում, ամբողջությամբ վերահսկվում են ամերիկացիների կողմից:

Ինչ է, նույն ամերիկացիները չգիտե՞ն, թե ինչ է տեղափոխվում Աֆղանստանից դեպի Ադրբեջան»,-ընդգծեց քաղաքագետը: Գ. Համբարյանի խոսքով, խնդիրն այլ հարթության մեջ է: «Տարածաշրջանում ռազմական գործողությունները կարող են կանգնեցնել երկու երկիր, որոնցից մեկը Ռուսաստանն է: Երկրորդը ԱՄՆ-ն է, որը կանգնած է թուրք-ադրբեջանա-իսրայելական ահաբեկչական տանդեմի հետևում: Եվ պատահական չէ նաև, որ հենց երեկ ադրբեջանական զինուժը, իրեն սատարող թուրք ռազմիկներն ու ահաբեկիչները թիրախավորել էին ՀՀ հարավային ուղղությունը, որտեղ շատ մեծ շահեր ունեն ԱՄՆ-ն ու Իսրայելը: Վերջիններն այս պատերազմով հեռավար նպատակներ են լուծում աշխարհաքաղաքական մեծ վերաձևումների առումով:

Եվ պաշտոնապես հայտարարված այն տարածքները, որոնք այս պահին չեն վերահսկվում Արցախի ՊԲ-ի կողմից, վաղը չէ մյուս օրը կարող են դառնալ պլացդարմ Իրանի դեմ հարձակումներ և սադրանքներ կազմակերպելու համար»,-շեշտեց քաղաքագետը: Նա հավելեց, որ բացարձակ չի հավատում, թե ներկայումս առկա մեթոդներով փորձում են շարքից հանել Թուրքիային. «Արդեն մեկ ամիս է՝ կոնկրետ ռազմական գործողություններ են տեղի ունենում: Հիմա ինձ մեկ հարց է հետաքրքիր: ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն, բացի բանավոր կշտամբանքներից և որոշ չափով նաև հայամետ հայտարարություններ անելուց, ինչ-որ կոնկրետ քայլեր արե՞լ են Թուրքիային կարգի հրավիրելու կամ վնասելու համար:

Իհարկե, Կանադան արգելեց ցանկացած կանադական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը Թուրքիա, Ավստրիան դադարեցրեց «Բայրաքթար»-ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը, բայց սրանք, մեծ հաշվով, թույլ արձագանք են: Կոնկրետ Թուրքիայի դեմ նույն ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն կարող են այնպիսի պատժամիջոցներ սահմանել, որ Թուրքիան ծնկի գա: Նույն ԱՄՆ-ի ձեռքում կա Սևրի պայմանագիր, որի վավերացմամբ կկործանի Թուրքիային, բայց դա չի անում, որովհետև Թուրքիան իր թիվ մեկ գործընկերներից մեկն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»:

Գագիկ Համբարյանն այս օրերին արտաքին դաշտում առկա որոշ գործընթացներն ու հայտարարությունները դիտարկում է թատերական ներկայացումների տրամաբանության մեջ: «Մենք պետք է ավելի գլոբալ նայենք տեղի ունեցող գործընթացներին և «փազլը» շատ հեշտությամբ կդասավորվի: Այսինքն, թե ով ինչ նպատակներ ու ինչ շահեր ունի տարածաշրջանում: Եվ եթե որևիցե մեկը երազանքներ ունի, որ ԱՄՆ-ը կամ եվրոպական որևէ երկիր փորձում է ծնկի բերել Թուրքիային, չարաչար սխալվում է:

Երբ Թուրքիայի բռնապետը հայտարարում է, որ չի վախենում ամերիկյան պատժամիջոցներից, կեղծում է: Իրականում շատ է վախենում ամերիկյան պատժամիջոցներից, որովհետև լավ գիտի դրանց հետևանքները: Մենք պետք է ոչ թե խոսքերին, այլ հստակ գործերին հավատանք»,-ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով ռազմական գործողությունները կանխելու առումով պատշաճ մակարդակով Ռուսաստանին դիմելու անհրաժեշտության մասին: «Թուրքիան իր հարավկովկասյան սատելիտ Ադրբեջանի հետ լկտիացել է, իսկ ԱՄՆին այս պահին ռազմական գործողությունները կանգնեցնելը բացարձակ ձեռնտու չէ, որովհետև կանգնած է թուրք-իսրայելա-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի հետևում:

Նույն Սիրիայից ժամանած ահաբեկիչները, որոնք հիմա ռազմական գործողություններ են վարում մեր դեմ, ժամանակին սերտորեն համագործակցում էին աֆրիկացիների հետ՝ Սիրիայի կառավարական բանակի դեմ ռազմական գործողություններում: Նույն ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ Էրդողանը և իր որդին նավթային գործարքների մեջ էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Այս խմբավորման մնացորդ ահաբեկիչները հիմա սերտորեն համագործակցում են Թուրքիայի հետ և Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում կրկին ներգրավված են սիրիական կառավարական բանակի դեմ ռազմական գործողություններում:

Ընդհանուր առմամբ, Թրամփի հայտարարությունն ընդամենը հայտարարություն էր հավատացողների համար: Դա տեղավորվում էր ընդամենը նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որ ԱՄՆ-ում բնակվող հայկական էլեկտորատի ձայների ինչ-որ մաս իրեն անցնի»,-ընդգծեց քաղաքագետը: Նա շեշտեց՝ մեր բանակն ամենամարտունակ բանակներից մեկն է, ինչը հստակ փաստ է. «Բայց չպետք է մոռանանք, որ մեր պաշտպանության ամենակարևոր բաղադրիչներից մեկը նաև մեր դիվանագիտությունը պետք է լիներ: Մեր ռազմավարական գործընկերների, բարեկամ երկրների հետ հարաբերություններով է հիմնականում պայմանավորված այն հանգամանքը, որ թշնամիներն իրենց զուսպ են պահել»:

Գագիկ Համբարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև այն շրջանակներին, որոնք, անկախ ամեն ինչից, անգամ այս պահին են փորձում որոշ ներքին օրակարգեր առաջ մղել: «Եթե իշխանության որոշ փայատերեր, առիթից օգտվելով, որ հիմա ռազմական դրություն է, ու ընդդիմադիր դաշտը գերադասում է իրեն շատ զուսպ պահել, սկսում են նախահարձակ լինել ու հաթաթաներով խոսել, ուրեմն դա խոսում է պետական մտածելակերպի բացակայության մասին: Ամեն դեպքում, կարծում եմ, որ բոլորը պետք է շատ զուսպ լինեն: Գործող իշխանությունը ևս իր բոլոր քայլերի համար պետք է հաշվետու լինի: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ուղիղ եթերը ինձ մոտ մեծ քանակությամբ հարցեր է առաջացել, և ցանկանում եմ, որ մեր երկրի վարչապետը բացատրի դրանք»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular