ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեմն լռությունն ավելի օգտակար է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլորն են արձանագրում, որ հայ ժողովուրդը ծանր ժամանակաշրջան է ապրում, պատասխանատու ժամանակաշրջան: Նման դեպքերում երբեմն չափազանց նուրբ է առաջնագծի ու թիկունքի սահմանը: Խոսքն, իհարկե, ֆիզիկական սահմանի մասին չէ: Ըստ այդմ, պատերազմական այս շրջանում չափազանց մեծ, աներևակայելի մեծ նշանակություն է ստանում ամեն մի բառը, արտահայտած ամեն մի կարծիքը: Մեկ անգամ չենք նշել, որ հավասարապես վտանգավոր են թե՛ ծայրահեղ պաթոսը, թե՛ խուճապը կամ հուսահատությունը:

Ուրեմն, հանրային դաշտում, հրապարակային դաշտում ցանկացած միտք արտահայտելուց առաջ դրանք պետք է դնել բազում կշեռքների վրա: Ընդ որում, շատ հաճախ լռությունն ավելի մեծ դեր կարող է կատարել, ավելի գնահատելի, ընդունելի և օգտակար կարող է լինել, քան խոսքը, եթե վերջինս կարող է հասարակության մեջ առաջացնել կա՛մ հուսահատություն, կա՛մ ներքին դժգոհություն: Առավել ևս, եթե այն հետո «սրբագրման», բացատրելու կամ «թարգմանելու» կարիք է լինելու:

Պատերազմն իր օրենքներն ու կանոններն ունի, պատերազմի ժամանակ որևէ մեկի պահվածքը չի կարող նույնական լինել խաղաղ ժամանակների հետ: Շատ հաճախ այն, ինչ օգտակար է կամ գոնե ընկալելի է խաղաղ պայմաններում, անընդունելի է պատերազմի ժամանակ՝ լինի դա պարզապես վրիպման, սխալի, թե այլ պատճառով: Այնպես որ, կարել ի է նաև լռել, պարզապես գործ անել, ամեն մեկն իր տեղում: Երբեմն էլ՝ լսել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular