ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ կլիներ` տիկին Բախշյանը ավագանու իր մանդատը ծառայեցնի ավելի հանրօգուտ ու ազնիվ թեմաների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոնա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երևանի ավագանու այսօրվա նիստում մի հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ. «Բարև Երևան» խմբակցության «թոշակառու» ղեկավար, չհիմնավորված թեմաներ բարձրացնող, հետո էլ իր բարձրացած թեմաների ձեռը կրակն ընկած տիկին Բախշյանը հերթական «մտահոգ» հարցն էր ներկայացնում։
Բանը նրանում է, որ տիկին Բախշյանը արդեն մեկ ամիս շարունակ «խիստ մտահոգված» Երևանի կանաչապատ տարածքներին սպառնացող վտանգներ թեմայի ներքո «բարձրաձայնում» է Դավթաշեն վարչական շրջանում 20 քմ տարածք շինթույլտվությամբ տրամադրելու քաղաքապետարանի որոշման հարցը:
Ի՞նչ պարզվեց հաջորդիվ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձրաձայնեց ողջ հարցի էությունը։
Իսկ պարզվեց, որ տարածքը տրամադրվել է Արցախյան պատերազմում երկու զոհ ունեցած ընտանիքին և որ «արդարության մարտիկ» տիկինն ընդամենը բարձրաձայնում է այդ տարածքի կողքը գնտվող շենքի առաջին հարկի բնակչի հողային ձգտումները, ով ուզում էր այդտեղ խանութ կառուցել։
Ահա և ողջ պատմությունը, բնականաբար երևի տիկին Բախշյանն այս անգամ էլ հույս է ունեցել, որ իրեն չեն պատասխանի, չեն բացի ողջ ճշմարտությունը, ինքն էլ՝ ժամանակ առ ժամանակ մտահոգ խոսացողը, կկարողանա իր հերթական «մտահոգ» ՓՌ–ն իրականացնել։
Իսկ ամենազավեշտալին այն է, որ չունենալով ոչ մի ասելիք, տիկին Բախշյանին ոչինչ չի մնում, քան «մտահոգ» շոուի սցենարը միջանձնային դաշտ տանել՝ իր յուրային լրագրողներին միջոցով հարցը շեղել դեպի կին–տղամարդ հարաբերություն,– «թե բա տեսեք–տեսեք, քաղաքապետը, ինչպես անհարգալից վարվեց տարեց ու հարգանք վայելող կնոջ հանդեպ»։
Մի խոսքով, լավ կլիներ, որ տարեց ու հարգանք վայելող տիկին Բախշյանը ավագանու իր մանդատը ծառայեցնի ավելի հանրօգուտ ու ազնիվ թեմաների համար, այլ ոչ թե սեփական նեղ հարցերը լուծելու, հետո էլ հակառակ էֆեկտից նեղվի։
Միշտ պետք է հիշել, որ մեդալը երկու կողմից է բաղկացած։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular