ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հանրությունը հաղթանակի լուրը չի ստանալու. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին և անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին ու հետագա անելիքներին։ Նրա խոսքով` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել իր հանրությանը, որ նրանք ամեն րոպե սպասում են վերջնական հաղթանակի լուրին, բայց Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու։

«Արդեն մեկ ամիս է՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։ Արցախի բանակի ու քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց են թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ։ Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, վարձկաններով, ահաբեկիչներով, թուրք ու պակիստանցի հատուկ ջոկատայիններով։ Այսօր Արցախը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է մեր հերոսական բանակի շնորհիվ»,–ընդգծեց վարչապետը։

Նա համոզված է, որ ամբողջ հայությունը անմնացորդ կռվելու է ամեն ծառի, քարի, ամեն սանտիմետրի համար։ Դրա համար, նրա խոսքով,  անհրաժեշտ է ժողովրդական ուժերի բացառիկ համախբում և կարգապահություն, հրամանների` առանց քննարկելու և վերապահության կատարելու պատրաստակամություն։

«Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը հակասական կարծիքների տեղիք է տվել։ Տարօրինակ չթվա` ուրախ եմ դրա համար։ Այդ ելույթը նպատակ ուներ միջազգային հանրությանը ցույց տալ մեր հանրության անվերապահ պատրաստակամությունն Արցախի համար անմնացորդ պայքարելու գործում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր արձագանքների համար։ Երեկվա ելույթիցս առաջացած էներգիան այժմ պետք է ուղղվի հանուն Արցախի»,–ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեր հնարավորությունները սահմանափակ չեն, Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք` իր առջև դրված մարտական խնդիրները լուծելու համար։ «Մենք ունենք աշխարհում շատ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` այս ընթացքում աշխարհում փոխվել է Ղարաբաղյան հակամարտության մասին ընկալումը։ «Մեր ճիշտ դիվանմագիտական աշխատանքի շնորհիվ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը և Թուրքիան այս պատերազմում ագրեսոր կողմ են, աշխարհը գիտի, որ Արցախի դեմ ահաբեկիչներ են կռվում։ Այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ որևէ փոխզիջման, լեգիտիմացնում է մեր պայքարը շարունակելը հանուն մեր իրավունքների, մեր ազատության։ Եկեք պայմանավորվենք, որ  չենք վախենալու ոչնչից, չենք վհատվելու մեր սխալներից։ Իմացեք, որ ձեր ընտրած կառավարությունը ոչ մի անգամ չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը կերտելուց»,–վստահեցրեց Փաշինյանը։



Read more: https://armeniasputnik.am/armenia/20201027/25089112/nikol-pashinyan-arcax.html

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular