ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինվորական ծառայությանը վերաբերող հանցանքների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունն առաջարկում է խստացնել զինված ուժերի մարտունակությունն ու ռազմական հզորությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների համար նախատեսված պատիժները: Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում փոփոխությունների նախագիծն այս պահին քննարկվում է ՀՀ ԱԺ-ում: Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում հաստատված ռազմական դրությամբ ու այդ ընթացքում արդեն իսկ ի հայտ եկած հանցավոր դեպքերով:

«Ունենք իրավախախտումներ, առաջադրված մեղադրանքներ, համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրված: Եվ այս պահի դրությամբ գտնում ենք, որ դա պետք է ավելի խիստ պատիժ նախատեսի, որպեսզի անձինք ձեռնպահ մնան այդ արարքները կատարելուց»,- ասաց Բալայանը:

Առաջարկվող նախագծով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար գործող երեքից ութ տարի ազատազրկման փոխարեն առաջարկվում է սահմանել վեցից տասներկու տարվա քրեական պատասխանատվություն:

Պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելու համար գործող առավելագույնը 4 տարվա ազատազրկման փոխարեն առաջարկվում է սահմանել 5 տարվա ազատազրկում:

Զինվորական հրամանը չկատարելու համար սահմանված հինգից տասնհինգ տարի ազատազրկման փոխարեն կառավարությունն առաջարկում է կիրառել ութից տասնհինգ տարվա ազատազրկում, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար սահմանված երեքից ութ տարվա ազատազրկման փոխարեն՝ վեցից տասներկու եւ դասալքության համար սահմանված վեցից տասներկու տարվա փոխարեն կիրառել ութից տասնհինգ տարվա ազատազրկում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular