ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտեղ է Կուբաթլուն և ինչ է նշանակում «թշնամին հասել է Սյունիքի դարպասներին»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որտե՞ղ է Կուբաթլուն (Սանասար) և ի՞նչ է նշանակում «թշնամին հասել է Սյունիքի դարպասներին»:

Հոկտեմբերի 26-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ թշնամին գրավել է Արցախի հարավարևմտյան Սանասար (Կուբաթլու) քաղաքը։ Չժխտելով, որ այս բնակավայրը ռազմավարական շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Արցախի, այլև ՀՀ հարավային շրջանների պաշտպանության առումով՝ պետք է նաև նշել, որ Կուբաթլուով փաստացի վերջանում են հարթավայրային տարածքները, և սկսվում է Արցախի անտառային ու լեռնային գոտին։

Թշնամին այլևս չի կարող լայնամասշտաբ կիրառել հարվածային ԱԹՍ-ներ կամ ծանր զրահատեխնիկա՝ ստիպված լինելով գործի մեջ դնել իր դիվերսիոն խմբերին։ Դրանք արդեն 2 օր ներթափանցում են մեր դիրքեր, բայց պայմանական 100 դիվերսանտից 10-ն է կարողանում հետ փախչել։

Եթե հիշում եք, հոկտեմբերի կեսին գրել էի, որ մենք մտնում ենք մաշող պատերազմի փուլ։ Հիմա այդ փուլում ենք։ Ում զորքը ավելի շուտ մաշեց իր մարտական ոգին, նա էլ կպարտվի։

Որտե՞ղ են «Սյունիքի դարպասները»։ Շատերի համար այս արտահայտությունը խուճապի առիթ է դարձել՝ այդ տարածքը սխալմամբ նույնացնելով հայտնի «Զանգեր»-ի հետ։ Ոչ, հարգելի հայրենակիցներ, «Սյունիքի դարպասները» Կովսականից (Զանգիլան) մի փոքր վերև է, մոտ է Կապանին։ Ընդհանուր առմամբ՝ Սյունիքի մարզի և Արցախի հարավային հատվածի միացման վայրը։ Բայց այդ դեպքում ևս խոսքը ոչ թե թշնամու զորքի, այլ դիվերսիոն խմբերի մասին է, որոնք կանոնավոր կերպով ոչնչացվում են»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular