ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսի վրա դրված բեռը մեծ է, բայց մենք սյունեցի ենք. Առուշ Առուշանյան

ՎԻԴԵՈ

Մեր ջոկատը հոկտեմբերի 1-ից մինչ օրս խնդիր է կատարում, իսկ համայնքային գործողությունները, երբ 2-3 ժամ ժամանակ է լինում, այդ ընթացքում ենք փորձում  կարգավորել: Տարբեր տեղերում ռազմական խնդիրներ ենք լուծել, մինչ օրս էլ խրամատում ենք, լուծում ենք: Այս մասին «ԱրմՆյուզ» ՀԸ «Անվտանգության գործոն» հաղորդման ընթացքում հայտարարել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ով համատեղում է գնդացրորդի ծառայությունն ու համայնքի ղեկավարի պաշտոնը:

Նրա տեղեկացմամբ՝ համայնքապետարանի աշխատակիցները 24 ժամ աշխատում են: «Ստացվում է` ամեն ինչ փառքով-պատվով կատարում ենք»,-նշել է նա:

Դիտարկմանը, թե Գորիսը, լինելով խոշոր հանգույց, շատ մեծ ծանրաբեռնվածության տակ է, և հարցին՝ քաղաքային իշխանությունները կարողանո՞ւմ են հասցնել աշխատել բոլոր ուղղություններով, Առուշանյանը պատասխանել է. «Չեմ ուզում բարձր գնահատականներով խոսել, բայց, համենայն դեպս մեր առաջ դրված խնդիրը պատշաճ մակարդակով կատարվում է, և որևիցե թերացում մինչ այս պահը չի եղել, և համոզված եմ՝ չի էլ լինի: Կոնկրետ Գորիս քաղաքի վրա դրված բեռը մեծ է, բայց մենք սյունեցի ենք, մեր ողնաշարը պինդ է, մինչև հաղթանակի կետը տանող ենք»:

Առուշանյանը նշել է, թե ջոկատի կազմում հիմնականում Գորիսի գյուղերից են, իսկ հատվածներից մեկում պատասխանատուն ինքն է: «Կամավորներ են, մեծ մասն անցել են Արցախյան, Ապրիլյան քառօրյա պատերազմներով: Ոգին տեղն է, առողջությունը՝ ուժեղ: Խնդիրը մեկն է՝ պետք է հաղթենք, ու դրա համար երկու կարծիք չկա»,-ասել  նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular