ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև սեպտեմբերի 27-ը ադրբեջանական ուժերը համալրվել են Թուրքիայից, Չեխիայից, Բելառուսից և այլ պետություններից ձեռք բերված ռազմական տեխնիկայով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում և Տավուշի մարզի քննչական վարչությունում հարուցված ընդհանուր 38 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Ձեռքբերված փաստական տվյալների համաձայն՝ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ կատարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային պայմանագրերով արգելված միջոցներ կիրառելու, հանցավոր հրաման արձակելու և առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերի վերաբերյալ։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Նրա հավաստմամբ՝ հուլիսի 29-ից Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ իրականացվել են զորավարժություններ և փաստական տվյալների համաձայն՝ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զինված ուժերի մեծաթիվ զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, շարունակել են մնալ Ադրբեջանում՝ համատեղ կազմակերպելով Ադրբեջանի զինված ուժերի համակարգումը և տեղերում մարտական պատրաստության աշխատանքները։

«Փաստական տվյալներ կան, որ մինչև ռազմական գործողություններ սկսելը՝ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի ծառայողներին հրաման է տրվել պատրաստվել պատերազմի Արցախի դեմ և սեպտեմբերի կեսին իրականացվել է մեծամասշտաբ զորահավաք»:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի խաղաղ, խիտ բնակեցված բնակավայրերում՝ անմիջապես քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղակայվել են հրթիռահրետանային կայաններ: Եվ մինչև սեպտեմբերի 27-ը ադրբեջանական ուժերը համալրվել են Թուրքիայից, Չեխիայից, Բելառուսից և այլ պետություններից ձեռք բերված ռազմական տեխնիկայով:

«Սեպտեմբերի 28-ից Ադրեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կիրառելով ականանետային, հրթիռա-հրետանային ԱԹՍ-ներ, ոտնձգել են նաև ՀՀ տարածքային ամբողջականության դեմ՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ»:

Վարդանյանը ներկայացրեց վարույթ իրականացնող մարմնի կողմից ստացված բազմաթիվ տվյալներից մեկը՝ Ադրբեջանի զինծառայողի ենթասպայի հարցաքննությունից մի հատված, ընգծելով, որ Հայաստանում ռազմագերիները պահվում են մարդասիրական նորմերի պահպանմամբ:

Տեսանյութում Ադրեջանի զինծառայողը նշում է, որ 2020 թվականին Ադրբեջանում հայտարարվել է զորահավաք, և Թուրիքայից ժամանել են զինվորականներ, սակայն նրանց անունները իրենք չեն իմացել և ԱԹՍ-ները կառավարվել են թիկունքից, եղել են թուրքական կամ իսրայելական արտադրության:

Ռաֆայել Վարդանանը նշեց, որ զորավարժութուններ անելուց հետո, զինծառայողները սեպտեմբերի 26-ից 2 ինքնաթիռներով Թուրքիա-Ադրբեջան օդուղով, հաջորդ օրը՝ Թուրքիայից Վրաստան-Ադրբեջան օդուղով Ադրբեջան է տեղափոխվել շուրջ 1000 թուրք զինծառայող, այլ տվյալներ են ձեռք բերվել նաև իսլմիստ գրոհայինների առկայության և ռազմական գործողություններում ներգրավվելու վերաբերյալ: Նրա նշեց լեռնային հատվածներում արաբալեզու զինյալների առկայության մասին, որոնք ընդգրկված են եղել դիվերսիոն ներթափանցման իրականացմանը և վերջիններիս տեղաշարժը իրականացվել է թուրքական արտադրության զրահամեքենաներով:

Նա ընդգծեց, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանում հաստատված են եղել արաբալեզու ավելի քան 300 գրոհայինների առկայությունը, որոնք գործել են անկախ և առանձին խմբերով: Սպասվել է ևս 800 գրոհայինների տեղափոխում Սիրիայից Ադրբեջան:

Ռաֆայել Վարդանյանը նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից սանձազործած պատերազմին վերաբերող բոլոր փաստական տվյալները, դեպքերի լուսանկարները և այլ փաստերը պարբերաբար ներկայացվում են ՄԻԵԴ-ին:

Նա նշեց, որ քննարկվում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը: Պետք է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի բոլոր միջազգային ատյաններում լինի համարժեք քրեական պատասխանատվություն և պատիժ: Սակայն այս պահին դեռևս այլ երկրների հետ համագործակցություն չկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular