ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Բարսեղյանը խփած գոլերը նվիրել է հայրենակիցներին

ՍՊՈՐՏ

«Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Օկժետպեսի» դեմ ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 15-րդ տուրի խաղում խփած առաջին գոլը նվիրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին: Գոլից հետո Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը ցուցադրել է զինվորական ժեստ:

«Դուք գիտեք, որ հիմա իմ հայրեինք Հայաստանում ընթանում են ռազմական գործողություններ: Ցանկացա այդ ժեստով գոլերս նվիրել բոլոր հայրենակիցներիս, որոնք այս պահին բարդ իրավիճակում են հայրենիքում: Հույս ունեմ, որ շուտով ամեն բան կկագավորվի իմ հայրենիքում և մարդիկ դարձյալ կկարողանան հանգիստ ապրել»,- Բարսեղյանի խոսքը մեջբերում է «Աստանայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Ղազախստանի գործող չեմպիոնն արտագնա հաղթանակ էր տարել 5:1 հաշվով, իսկ Տիգրան Բարսեղյանը դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել առաջին խաղակեսում: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը գոլերի թիվը հասցրեց 3-ի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular