ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը աշխարհաքաղաքական գործընթացում սոլիդություն է պահպանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ Իրանում գործող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հատուկ ջոկատ և ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի հետ սահմանային հատվածներ։ Ըստ էության` Թեհրանը դա անում է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին օտարերկրյա ներկայությունից ազգային անվտանգությունը պաշտանելու համար։ Ակնհայտ է, որ Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի սահմանների աշխարհքաղաքական փոփոխություններ և դրանում գրեթե ոչ մի կասկած չկա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին եղել է երկրի սահմանին, Խուդաֆերինի հատվածում։

Ըստ էության՝ Արցախի ու Իրանի սահմանին իրադարձությունները զարգանում են ոչ միայն ռազմական առումով, այլ նաև աշխարհքաղաքական։ Իրանը խոսում է աշխարհքաղաքական սահմանների փոփոխության մասին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի եռօրյա խորհրդակցություններից հետո, որից հետո նախագահ Թրամփը հայտարարեց, որ կարող է հեշտ լուծել ղարաբաղյան խնդիրը։ Աներկբա է, որ Ադրբեջանն արհամարհել է Վաշինգտոնում պայմանավորված հրադադարը, բայց հակամարտության լուծման առաջարկը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հնարավոր արձագանքը շատ են անհանգստացրել Իրանին։

Փաստացի ներկայումս Թուրքիան է կառավարում Ադրբեջանը և բաց չի թողնի այն կլանելու պահը, եթե ոչ ամբողջությամբ, ապա Նախիջևանը։ Միևնույն ժամանակ, թուրքական ու ադրբեջանական հարթակներում շատ է խոսվում Մեղրիով Նախիջևանի ու Ադրբեջանի ցամաքային կապի հաստատման անհրաժեշտության մասին: Հավելենք, որ 100 տարի առաջ Իրանը գործարքի գնաց Թուրքիայի հետ՝ նրան տրամադրելով նեղ միջանցք Նախիջևանի հետ հաղորդակցության համար։ Այդ միջանցքով Թուրքիան ամրացրել է իր ռազմաքաղաքական ներկայությունը Նախիջևանում, փաստացի հող նախապատրաստելով դրա բռնակցման համար։ Այսօր ունենք ստեղծված մի իրավիճակ, համաձայն որի՝ Իրանը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման, և Թեհրանը պատրաստ է պաշտպանել իր ներկայիս աշխարհքաղաքական սահմանները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular