ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տա­վուշ­ցի­նե­րը ևս Ար­ցա­խի կող­քին են. ամեն մի նույ­նիսկ փոքր օգ­նու­թյու­նը շատ կա­րև­որ է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին մեր հասարակության լավագույն հատկանիշներն են դրսևորվում։ Չկա իմ ու քո, կա մենք։ Այո՛, մենք այդպիսին ենք, և հենց դա է մեր անպարտելիության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Լինի անհատ, մասնավոր կազմակերպություն, կրթական հաստատություն, պետական հիմնարկ՝ բոլորն այսօր կարևոր գործով են զբաղված՝ յուրաքանչյուր քայլ ամրացնում է սահմանին կանգնած զինվորի թիկունքը, ամեն մեկը փորձում է օգտակար լինել բանակին։Нет описания.

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Թեհմինե Մելքումյանը նշում է՝ երբ տեսնում ես, որ յուրաքանչյուր քաղաքացի փորձում է ինչ-որ բանով օգտակար լինել սահմանին, չես կարող ձեռքերդ ծալած նստել։ «Մեր դպրոցի կազմակերպիչն առաջարկեց հումք ձեռք բերել և քողարկիչ ցանցեր պատրաստել։ Օգտագործում ենք դպրոցի վոլեյբոլի ցանցերը, ուղղակի դրանց անցքերը բավականին մեծ են, նախապես արանքներով թելեր ենք անցկացնում, փոքրացնում անցքերը, հետո արդեն կսկսենք ցանցը «լցնել»։ Հումքը ձեռք ենք բերել ուսուցիչների, նաև ծնողների միջոցներով։ Ձեռք բերեցինք նախ զինվորական համազգեստներ, հետո արդեն Իջևանում գտնվող մի արտադրամաս կա, որը որսորդական համազգեստ է արտադրում, հայտարարություն էր տարածել, և մենք այնտեղից երեք պարկ կտորի թափոններ վերցրեցինք։ Տանը, երբ պայուսակներ եմ պատրաստում, կտորներ ունեի, համապատասխան գույները կտրատեցի։ Մի խոսքով՝ ով ինչով կարողանում է, մասնակցում է ընդհանուր գործին։

 

 

 

 

Երբ արդեն ցանցերը պատրաստ լինեն, կփոխանցենք համայնքապետարանին, մարզպետարանին, հետո արդեն դրանք «կուղևորվեն» այնտեղ, որտեղ անհրաժեշտ են։ Սկսում ենք նաև թղթի թափոնի հավաքագրում, դասարան առ դասարան թուղթը կհավաքագրենք, կհանձնենք և գումարը կփոխանցենք հիմնադրամներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ուսուցչուհին։ Նշում է՝ սա նվազագույնն է, որ կարող են անել։ «Չեմ կարծում, որ շատ մեծ բան ենք անում։ Կցանկանայի, որ ավելին անեինք։ Բայց համոզված եմ, որ մեր այս փոքր օգնությունն էլ մեծ հույս է տալիս։ Ընդգծեմ, որ մեր դպրոցի ուսուցիչները նաև իրենց սոցփաթեթներից փոխանցումներ են կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին, դասարաններն են առանձին-առանձին գումարներ փոխանցել։ Ունենք զոհված ծնողներ, որոնց ընտանիքներին դասարանները գումարային աջակցություն են ցույց տվել»,եզրափակում է Թեհմինե Մելքումյանը։Нет описания.

Տավուշում գործող «Թելիկ» սոցիալ-մշակութային ՀԿ-ին անդրադառնալու առիթ «Փաստը» ունեցել էր։ Բոլորովին զարմանալի չէ, որ երկրի համար այս ծանր օրերին «Թելիկը» չէր կարող ձեռքերը ծալած նստել և ոչինչ չանել։ Պատերազմական այս օրերին կանայք տաք գուլպաներ և գլխարկներ են գործում և ուղարկում Արցախ, բայց այսքանով չեն սահմանափակվելու։ ՀԿ-ի տնօրեն Հասմիկ Մարգարյանը նշում է՝ գուլպաներ և գլխարկներ գործել սկսել են «Թելիկի» կանանցով։ «Մեր ունեցած թելերը հավաքել ենք ու սկսել գործել։ Հետո արդեն Աստղիկ Սահակյանը մեծ քանակությամբ թելեր էր գնել և ուղարկել, հիմա այդ թելերով ենք գործում։ Քիչ-քիչ մեր այս նախաձեռնությանը միացող մարդկանց շրջանակը մեծացավ։ Հիմա արդեն Իջևանի հարակից համայնքների բնակիչներն էլ են միանում մեր այս նախաձեռնությանը։ Շատ կանայք լսել են, որ նման գործով ենք զբաղվում, միանում են մեզ։

Օրինակ՝ Գանձաքար գյուղի ուսուցիչներն էլ են արդեն մասնակցում։ Շատերն էլ, ովքեր չեն կարողանում գործել, ինչ-որ իրեր են գնում, բերում և իրենց կողմից նվիրում։ Պատրաստում ենք փոքր փաթեթներ, որոնք ուղարկվում են Արցախ։ Տավուշի թեմը պարբերաբար դեղորայք և այլ իրեր է ուղարկում, դրան գումարվում են նաև տաք գուլպաները և գլխարկները։ Հիմա արդեն նաև զուգահեռ կսկսենք պաշտպանիչ ցանցեր գործել։ Մենք անընդհատ հետաքրքրվում ենք, թե ինչի կարիք կա, ըստ դրա նաև աշխատում ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասմիկը։ Նրա խոսքով՝ միասին հավաքվելն ու աշխատելն օգնում է նաև ինչ-որ չափով լիցքաթափվել։ «Փորձում ենք վատ մտքերը վանել։ Մեր կանանցից մի քանիսի ամուսինները հիմա Արցախում են, և նրանց ինչ-որ առումով աջակցություն է պետք։ Կանայք, իհարկե, ուժեղ են, ժպտում են, բայց միասին հավաքվելն ու աշխատելն ավելի է օգնում»,-եզրափակում է Հասմիկ Մարգարյանը։Нет описания.

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular