ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը պար­տա­վոր է կանգ­նեց­նել Էր­դո­ղան կոչ­ված հրե­շին». Շո­թա Ապ­խա­ի­ձե․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոսկվայի Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սարգիս Սարգսյանի զրույցը Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, միջազգային իրավունքի դոկտոր Շոթա Ապխաիձեի հետ՝ «Փաստ» օրաթերթի համար:

-Պարոն Ապխաիձե, Ձեր կարծիքով, ինչո՞ւ Թուրքիան և Ադրբեջանը հենց հիմա նախաձեռնեցին այս պատերազմը։

-Ադրբեջանական կողմը որոշեց, որ հարմար պահ է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը «վերադարձնելու» համար:Նախ՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի վարած բազմավեկտոր քաղաքականությունը, ըստ այդ կողմի կարծիքի, վատթարացրել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության՝ միակ ռազմավարական գործընկերոջ հետ: Երկրորդ՝ Էրդողանի ռեակցիոնռազմատենչ արտաքին քաղաքականությունը և նրա նեոօսմանական նկրտումները, որոնք խթան դարձան ղարաբաղյան նոր հակամարտության համար: Երրորդ՝ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես, Ղարաբաղը «վերադարձնելու» Ալիևի խոստումների գործոնը, ինչին ադրբեջանական ժողովուրդը սպասում է մի քանի տասնամյակ:Այս գործոնները Ղարաբաղում հակամարտության վերսկսման պատճառներն են։ Սրան գումարենք այն, որ Թուրքիան վերջին 3-4 տարում ադրբեջանական բանակի վրա ծախսել է մոտ 15 միլիարդ դոլար:

-Ինչպե՞ս է ընկալվում այս պատերազմը Վրաստանում։

-Վրաստանում շատ լավ հասկանում են, որ պատերազմը ղեկավարում են թուրքական գլխավոր շտաբը և հատուկ ծառայությունները։ Ցավոք, մենք մեր մաշկի վրա ենք շատ բաներ ընկալում: Վրաստանում թուրքերը իրենց պահում են ահավոր լկտի։ Քաղաքական էլիտան վաճառված է թուրքերին։ Այսինքն, անգլիացիները և ամերիկացիները մեր երկիրը վաճառել են թուրքերին։ Մեր ժողովուրդը չի պաշտպանում ո՛չ Ալիևին, ո՛չ էլ շիզոֆրենիկ Էրդողանին։ Վստահ ասում եմ, որ եթե Հայաստանի նկատմամբ թուրքական ուղիղ ագրեսիա լինի, ապա Վրաստանը պարտավոր է լինելու բացել սահմանը բոլոր ուղղություններից զենքի տեղափոխման համար։Ես ինքս և շատերը պատրաստ կլինեն զենք վերցնելու և կռվելու թուրքերի դեմ։ Մենք պետք է հասկանանք, որ թուրքերը ամեն ինչ անում են հայերին և վրացիներին իրար բախելու համար։ Ստեղծում են կեղծ կայքեր։ Հատկապես ակտիվ է Թբիլիսիում Թուրքիայի դեսպանության մշակութային կցորդ Գյունեշը, որը, իմ համոզմամբ, հետախուզության աշխատակից է։ Նա է ֆինանսավորում «Կավկազ պլյուսը» և մյուս կեղծ (ֆեյք) կայքերը։ Հայտնի է, որ ադրբեջանական «SOCAR»-ը այս նպատակով հատկացրել է 8 միլիոն դոլար։

-Վրաստանում որևէ ձևով պայքարու՞մ են թուրքական ներթափանցումների դեմ։

-2020 թ. հուլիսին հատուկ գործողություն էր իրականացվել թուրքական Իզմիրում և Վրաստանում (Բաթում), որի ընթացքում ձերբակալվել էր 78 մարդ, այդ թվում` Թուրքիայի ինը զինված քաղաքացի, որոնք անօրինական էին Վրաստանում:Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալությունն իրականացրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության և ՆԳՆ սպաների կողմից իրենց թուրք գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում: Բոլոր ձերբակալվածները թուրքական «Գորշ գայլեր» արմատական կազմակերպության ղեկավարներ են: Վրաստանում ձերբակալված «Գորշ գայլերի» առաջնորդ Բինալ Ջամջիոզը զբաղվում էր փողերի լվացմամբ, զենքի վաճառքով և անջատողական շարժման համար էթնիկ ույղուրների հավաքագրմամբ: 2014 թ. Բինալը Վրաստանում և Ադրբեջանում հավաքագրել էր ԴԱԻՇ-ի կողմից Սիրիայում պատերազմի համար կռվող մարտիկների:Բինալ Ջամջիոզը «Գորշ գայլերի» առաջնորդ Դևլեթ Բահչելիի աջ ձեռքն է և կազմակերպության ամենամեծ գանձապահը: Ահաբեկիչներին ֆինանսավորում է միլիարդատեր, «Չելեբի» հոլդինգի տեր Իսմայիլ Չելեբին: Չելեբին ապրում է Վրաստանում ՝ Թբիլիսիում, որտեղից էլ վերահսկում է իր ֆինանսական կայսրությունը Թուրքիայում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում: 2020 թ. ապրիլին Էրդողանը ներում շնորհեց «Գորշ գայլերի» ամենամեծ հովանավորին ՝ միլիարդատեր, թուրքական մաֆիայի հայտնի առաջնորդ Ալաաթթին Չակիչիին:Այս հատուկ գործողություններն իրականացվել են անձամբ Էրդողանի հրամանով, ուստի միանգամից հարց է առաջացել. ինչո՞ւ էր պետք Էրդողանին նման կոշտ միջոցներ ձեռնարկել իր «ընտանի շների» դեմ: Էրդողանի և արմատական կազմակերպությունների ղեկավարների միջև խոր, ակնհայտորեն լուրջ տարաձայնություններ կան: Այս հատուկ գործողությունները որոշակի ազդանշան էին արմատական կազմակերպությունների ղեկավարների համար, որ նրանք պետք է խաղան Ռեջեփի կանոններով և խստորեն հետևեն նրա ծրագրին ՝ առանց քննարկման:

-Ըստ Ձեզ, ի՞նչ ծրագիր ունի Էրդողանը, և ա ր մ ա տ ա կան առաջ նորդ ն ե ր ը ի՞ ն չ ճշգրտումներ էին ցանկանում կատարել դրանում:

-Թուրքիայի նախագահը պահանջել է, որ ԴԱԻՇ-ի, «Գորշ գայլերի», «Ալ-Քաիդայի», «Հիզբ ուտ-Թահրիրի», Ազատ բանակի ղեկավարները ներկայանան Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանին: Պահանջել է, որ նրանք մասնակցեն Լիբիայում և Կովկասում (Ղարաբաղ) նոր հակամարտություններին: «Գորշ գայլերի» առաջնորդները չէին ցանկանում կռվել Լիբիայում՝ չտեսնելով թյուրքական աշխարհի շահերը աֆրիկյան հանրապետությունում, արմատական իսլամական կազմակերպությունների այլ առաջնորդներ համաձայն չէին մասնակցել շիաական Ադրբեջանի կողմից Ղարաբաղում կայանալիք հակամարտությանը, որտեղ իշխող վերնախավը աշխարհաքաղաքական է և կրոնականորեն անտարբեր:Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում ռազմական ավիացիայի մասնակցությամբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում «Գորշ գայլեր» կազմակերպության շուրջ 500 զինծառայող տեղափոխվել է թուրքական ռազմական ինքնաթիռներով: Սեպտեմբերի վերջին կար ևս 470 զինյալ տարբեր արմատական իսլամիստական կազմակերպություններից: Այս բոլոր զինյալները ակտիվորեն մասնակցում են ղարաբաղյան հակամարտությանը Ադրբեջանի կողմից:

Եվ, որպես եզրափակում. եթե միջազգային հանրությունը չկանգնեցրեց Էրդողան անունով հրեշին, ապա այս պատերազմի մեջ կներքաշվեն և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Վրաստանը։ Էլ չեմ ասում այն հավանականության մասին, որ այս պատերազմը ձեռք կբերի նաև կրոնական բաղադրիչ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular