ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլը» հաշվետու է միայն իր դոնորներին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իմ քայլը» հիմնադրամից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն է, չեն ցանկանում ասել, թե որքան գումար են փոխանցել ռազմաճակատին՝ Արցախին օգնության համար։ Հիմնադրամից որեւէ թիվ, տվյալ չասացին մեզ՝ հիմնադրամը հաշվետու է միայն դոնորներին, հանրության համար, ինչպես հասկացանք, ասելիք չունեն։ «Էս պահի դրությամբ չենք հրապարակելու ոչ մի տվյալ, հումանիտար օգնությունը, ինչ որ արվում է, հաշվետու ենք դոնորների համար, մնացած մասերով ավելի ուշ հայտարարություն կանենք։ Հիմա ոչինչ չենք հրապարակելու»,- ասաց հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Ավետիսյանը։

Հարցին, թե ինչն է գաղտնի, որ չեն հրապարակում, չէ որ հիմնադրամների հաշվետվողականությունն օրենքի պարտադիր պահանջ է, եւ հանրությունն էլ իրավունք ունի իմանալու, թե ինչի վրա է վարչապետի կինը ծախսում ստացած փողերը։ Ավետիսյանն ասաց․ «Ոչ մի գաղտնի բան չկա, դա միասնական որոշում է հոգաբարձուների անդամների կողմից, հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից եւ մեր դոնորների»։ Իսկ փոխանցե՞լ է գումար, առհասարակ, «Իմ քայլը» հիմնադրամը։ «Հիմա ոչինչ չենք կարող հրապարակել»,- եղավ պատասխանը։

Նշենք, որ մի քանի օր առաջ ամերիկահայ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերել Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամին, բայց ոչ թե պատերազմական խնդիրների լուծման՝ զենք-զինամթերք գնելու կամ գոնե բանակի մատակարարման ու վիրավորների բուժման համար, այլ COVID-19-ի դեմ պայքարելու։ Արեւիկ Ավետիսյանն այս առումով եւս մեկնաբանություն չուներ, միայն ասաց՝ քովիդի հետ կապված իրենց հաշվետվությունն առկա է՝ սարքավորումներ են գնել, դիմակներ են ներկրել եւ այլն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular