ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական ցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված ահազանգերը, դրանք շուրջօրյա ուսումանասիրությունները վկայում են, որ նշված տեսանյութերն ու լուսանկարները ուղարկվում են առանձին հաղորդագրությունների տեսքով և ուղեկցվում են բացառիկ ցինիզմի վերաբերմունքով ու սպառնալիքներով։

Ավելին, սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ բացվում կամ ակտիվացվում են ադրբեջանական կամ թուրքական օգտահաշիվներ կամ էջեր, որոնց հատուկ նպատակը այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ տարածելն է, որոնք ցուցադրում են սպանված զինվորներ կամ հենց սպանության պրոցեսը՝ ուղեկցվելով դաժանություններով։

Ընդ որում, ստուգումները վկայում են, որ վայրագությունների ոչ բոլոր նյութերում են Արցախի կամ Հայաստանի զինված ուժերի ծառայողներ, սակայն դրանք ներկայացվում են նենգափոխված ու կեղծ տեղեկություններով այնպես, որ խոսքը հենց նրանց նկատմամբ իրականացվող ադրբեջանական զինված ուժերի անդամների իրականացրած դաժանությունների մասին է ու վերաբերում է սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողություններին:

Ցանկացած պարագայում այդ տեսանյութերը տեղադրվում են մոնտաժված ու մշակված վիճակում, ինչը վկայում է այն մասին, որ դրանք անցնում են մասնագիտական պատրաստման աշխատանքներ և այդ աշխատանքներն ունեն համակարգված ու կազմակերպված բնույթ:

Ադրբեջանական նշված սոցիալական ցանցերի էջերի կամ օգտահաշիվների ընդգծված առանձնահատկություններից է այն, որ դրանք հաճախ արված են հայկական էջերին ու օգտատերերերին մոլորեցնելու համար՝ տպավորություն ստեղծելով, թե դրանք վարվում են հայկական աղբյուրներից կամ հայկական էջեր են։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշվածի հիման վրա հատուկ սկզբունքով կազմել է տեսանյութ-ապացույցներ, որոնք հաստատում են ողջ վերը շարադրվածը ու դրանք կուղարկվեն միջազգային մարմիններին։

Ընդ որում, այդ տեսանյութերում բոլոր վայրագություններն ու դաժանության տեսարանները Մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է ներկայացնել առանց մշակման՝ այնպես, ինչպես դրանք ուղարկվում են հայկական էջերին ու օգտատերերերին, որպեսզի մեր միջազգային գործընկերները կարողանան պատկերացում կազմել իրական վիճակի մասին»:

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular